Լեդի Գագայի շներին խնամող տղամարդուն փողոցում ծանր վիրավորել են
LIFEԵրգչուհի Լեդի Գագայի շներին զբոսանքի տանող Ռայան Ֆիշերը ծանր վիրավորվել է Լոս Անջելեսի փողոցում՝ կրծքին չորս կրակոցով, հաղորդում է Daily Mail-ը:
Երկու հարձակվող անձինք սեւամորթ են եղել, կրել են գլխարկներ։ Նրանք գողացել են ֆրանսիական երեք բուլդոգներից երկուսին՝ Կոջիին եւ Գուստավոյին: Երրորդ շունը՝ Միսս Ասիան, հայտնաբերվել է ոստիկանության կողմից: Հարձակվողները դեպքի վայրից հեռացել են ավտոմեքենայով։
Ֆիշերին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։
Տղամարդը հոգ է տարել երգչուհու շների մասին Իտալիա կատարած այցի ժամանակ։
Ավելի վաղ Քանյե Ուեսթի լեյբլի մասնակիցներից մեկը եւս պատմել էր հարձակման մասին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



