Lexus LC 500-ը կներկայացվի 2016 թվականի Դեթրոյթի ավտոսրահում
SOCIETYԵրկար սպասված Lexus LC 500-ը կներկայացվի 2016 թվականի հունվարին, Դեթրոյթի ավտոսրահում:
Ըստ Avtonovostidnya-ի, սպորտկուպեի մասին վաղուց է հայտարարվել, նույնիսկ քողարկված տարբերակի լրտեսական լուսանկարներ են հրապարակվել: Սակայն մեքենայի վերջնական արտաքին տեսքը գաղտնի էր պահվում: Իսկ հիմա ապագա նորույթի պաշտոնական լուսանկարներն են հրապարակվել:
Հիշեցնենք, որ ավտոմեքենան ստեղծվել է հիբրիդային Lexus LF-LC-ի հիմքի վրա, որը ներկայացվել է դեռեւս 2012 թվականին: Ավտոսրահում LC 500-ի երկու տարբերակ է ներկայացվելու: Մեկը հիբրիդային շարժիչ կունենա՝ V6 բենզինե եւ էլեկտրական շարժիչների հիման վրա: Երկրորդը 477 ձիաուժ հզորությամբ 5.0 լիտր ծավալով շարժիչ կունենա:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
3
Top Travel Destinations of 2026: IDBank
4
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook
5
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...



