ԿԸՀ 7 անդամները միաձայն մերժեցին ՀԱԿ-ի դիմումը
POLITICSՀայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր` դեկտեմբերի 13-ին, ԿԸՀ բոլոր 7 անդամները միաձայն մերժեցին ՀԱԿ-ի դիմումը` դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելու մասին:
Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել էր, որ չնայած` քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին հանրապետության շուրջ 200 ընտրատեղամասերում գրանցված ընտրակեղծիքները, սակայն իրենք հույս չունեն, որ ԿԸՀ-ն դրական որոշում կկայացնի, քանի որ քաղաքական պատվեր կա:
Հիշեցնենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 12-ին, մերժել է ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առաջարկը՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամկետը հետաձգելու մասին
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



