Խաչիկ Ասրյան. Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը
SOCIETYՔանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում պատերազմ պարտված և Արցախը թուրքին հանձնած Փաշինյան Նիկոլի իշխանության այլընտրանքը նախկին իշխանությունների կոռումպացված, թալանչի, Հայրենիքի պաշտպանությունից փախած ներկայացուցիչներն են, քանի դեռ Հայ ժողովրդին նույնպես Հայրենիքի պաշտպանությունից փախած Փաշինյանի Նիկոլի ու նրա ապազգային և սորոսածին իշխանության փոխարեն որպես այլընտրանք մատուցվում է Հայաստանի նախկին մերժված իշխանությունը, կարելի է վստահաբար ասել, որ Փաշինյան Նիկոլին փողոցով հեռացնելու կոչով հանդես եկող նախկին մերժված իշխանությանը պաշտպանելու համար Հայ ժողովուրդը ոտքի չի կանգնելու:
Հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը, մերժելով խայտառակ ու ամոթալի ներկան, չի ուզում վերադառնալ նախկին՝ գորշ ու անհեռանկար անցյալին:
Իսկ, ո՞րն է մեր՝ Ազգային Քրիստոնեական արժեքներ դավանող ուժերիս անելիքները ներկա իրավիճակում:
Մենք Հայ ժողովրդին և Հայաստանին ներկայացնում ենք իսկական և արժանապատիվ ճանապարհ, այն է՝ Ազգային արժեքների հիմքի վրա հենված և Քրիտոնեական բարոյականությամբ առաջնորդվող Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան, որտեղ Հայ մարդը պարտադրված չի լինելու ամենօրյա ռեժիմով պայքարել իր ազգային ինքնության, իր տեսակի պահպանման, իր իրավունքների պաշտպանության համար, որտեղ Հայ մարդը կունենա ազնիվ ու ստեղծագործ ճանապարհով աշխատելու և արարելու իրավունք ու հնարավորություն, որտեղ Ազգային-Քրիստոնյա արժեքները՝ Հայրենիք, Ընտանիք, Եկեղեցի, Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայոց մշակույթ, Հայ ազգի ինքնագիտակցության պահպանման հիմքն են լինելու:
Գորշ ու անհեռանկար անցյալի և ամոթալի ու խայտառակ ներկայի միջև ընտրությանը «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որպես Ազգային-Քրիստոնյա բևեռ, Հայ ժողովրդին ներկայացնում է ամենօրյա ռեժիմով զարգացող և հզորացող, ազգային ու քրիստոնյա արժեքներով առաջնորդվող սոցիալական-ռազմական Հայաստան:
Ուժի, Օրենքի և Արդարության Հայաստան՝ ազգային-քրիստոնյա արժեհամակարգով, ահա՛ նախկին մերժված և ներկա հողատու իշխանությունների այլընտրանքը:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



