Թարմացված Audi A3 սեդանի լրտեսական լուսանկարներ են հայտնվել (լուսանկարներ)
SOCIETYMotor1 պարբերականը հրապարակել է թարմացված Audi A3 սեդանի լրտեսական լուսանկարները: Մեքենան, որի դիմային մասն ու հետնամասը փակված էին քողարկումով, լուսանկարել են ճանաարհային փորձարկումների ընթացքում:
Վերաոճաորված «եռյակը» նոր ձեւի լուսարձակներ կստանա եւ ռադիատորի այլ ճաղավանդակ, որը ստեղծված է նոր սերնդի Audi A4 ոճում: Բացի այդ, թարմացումից հետո A3-ի օպցիաների ցուցակում կհայտնվի թվային սարքային պանել:
Ակնկալվում է, որ շարժիչների շարքը կլրացնի 1,8-լիտրանոց, 190 ձիաուժ հզորությամբ շարժիչը, որը զինված կլինի փոքր ծանրաբեռնվածության դեպքում ցիլինդրների համակարգը ապաակտիվացնող համակարգով:
Այժմ A3-ը մատչելի է բենզինային 1.2 (110 ձիաուժ), 1.4 (125 ձիաուժ) եւ 1.8 (180 ձիաուժ) ագրեգատներով: Մոդելի համար առաջարկվում են նաեւ 1.6 եւ 2.0 շարժիչներ համապատասխանաբար 110 եւ 184 ձիաուժ հզորությամբ:
Թարմացված Audi A3 պրեմիերան ենթադրաբար տեղի կունենա եկող տարվա աշնանը` Փարիզի ավտոսալոնում:





