Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՓԵՏՐՎԱՐԻ). «Բարբարոսական» քրեական գործողություն, որի պատասխանատուն Ադրբեջանն է. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Քուվեյթ՝ Ազգային օր, Վրաստան՝ Խորհրդային օկուպացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1865 - ծնվել է ազգային-ազատագրական շարժման գործիչ, զորահրամանատար, պետական գործիչ, ֆիդայապետ (հայդուկապետ) Անդրանիկ Օզանյանը:

1904 - ծնվել է հայազգի խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ Վալերիան Սուրաբեկովը։

1909 - ծնվել է ԽՍՀՄ ավիացիայի գեներալգնդապետ Սերգեյ Սարդարովը։

1953 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Լևոն Մկրտչյանը։

1959 - ծնվել է թարգմանիչ, խմբագիր Սամվել Մկրտչյանը։

1992 –Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կամավորական ջոկատները ազատագրել են Խոջալուն։

2003 - վախճանվել է ականավոր գիտնական, ինժեներ-կոնստրուկտոր, գյուտարար Ալեքսանդր Քեմուրջյանը։

2004-Հուշարձանների և պատմական վայրերի համաշխարհային խորհրդի (ԻԿՈՄՈՍ) ամենամյա «Վտանգված ժառանգություն» տեղեկագրքի վերջին թողարկման մեջ ուշադրություն է արժանացել Նախիջևանի տարածքում գտնվող Ջուղայի հայկական գերեզմանատան հազարավոր խաչքարերի ոչնչացման փաստը, դա որակվել է «բարբարոսական» քրեական գործողություն, որի պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է:

2006-նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Արմեն Գևորգյանը նշանակվել է նախագահի աշխատակազմի ղեկավար։

2008- Լոս Անջելեսում հանրահավաք են անցկացրել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցները:

2014- տեղի է ունեցել անվանի աստղագետ, գեղանկարիչ, բազմաթիվ գրական ստեղծագործությունների հեղինակ, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադյանի հուղարկավորությունը:

ԱՇԽԱՐՀ

1304 –ծնվել է մարոկկացի բնախույզ Իբն Բատուտան։

1682 -ծնվել է իտալացի բժիշկ, պաթանատոմիայի հիմնադիր Ջովաննի Բատիստա Մորգանին։

1725 -ծնվել է ֆրանսիացի ինժեներ, գյուտարար Ժոզեֆ Կյունոն, որը հանդիսանում է առաջին ինքնագնաց մեքենայի հիմնադիրը։

1836 -ԱՄՆ-ում Սեմյուել Կոլտը արտոնագրել է իր ստեղծած Կոլտ ատրճանակը։

1848 -Ֆրանսիայում հայտարարվել է Երկրորդ հանրապետության ծնունդը։

1871 - ծնվել է ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ Լեսյա Ուկրաինկան։

1873 - ծնվել է իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն։

1904 - Ակրիի Հանրապետությունը մտել է Բրազիլիայի կազմի մեջ։

1921 - 11-րդ Կարմիր բանակը մտել է Վրաստան, և այնտեղ հաստատվել է խորհրդային իշխանություն։ 1952 - Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում տեղի է ունեցել 6-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։

1956 - ԽՄԿԿ 20-րդ համագումարում Նիկիտա Խրուշչովը ելույթ է ունեցել Ստալինի՝ անհատի պաշտամունքի բացահայտման ելույթով։

1964 -Լենինգրադում կարդիովիրաբույժ Վասիլի Կոլեսովը ԽՍՀՄ-ում առաջին անգամ իրականացրել է աշխատող մարդու սրտի կորոնար շունտավորում։

1977 -տեղի է ունեցել հրդեհ Մոսկվայի «Ռուսաստան» հյուրանոցում, որի արդյունքում զոհվել է 43, վնասվածքներ է ստացել 52 մարդ։

1983 –վախճանվել է ամերիկյան գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլ յամսը։

1992 – ստեղծվել է Ռուսաստանի Տիեզերական դաշնային գործակալությունը։

1999 – վախճանվել է ամերիկացի նշանավոր քիմիկոս և ֆիզիկոս, Նոբել յան մրցանակի դափնեկիր Գլենն Սիբորգը։

2003 - վախճանվել է իտալացի դերասան և ռեժիսոր Ալբերտո Սորդին։

2004 – կայացել է ռեժիսոր Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի պրեմիերան։

2009 - Ստամբուլից Ամստերդամ թռչող թուրքական «Turkish Airlines» ընկերության Boeing 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել, որի արդյունքում ինքնաթիռում գտնվող 134 անձից զոհվել է միայն 9-ը, իսկ 125-ը ողջ է մնացել։

2010-Կիևում կայացել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը։

2018 - տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Փխենյան, Հարավային Կորեա)։

2020- Կահիրեում վախճանվել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG