Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Եթե մնում է Փաշինյանը, ապա չի մնում պետությունը․ «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի ձևակերպումներին երբեք մատների արանքով չեմ նայել։ Նա եզակի պաշտոնյաներից է, որն իր ենթագիտակցության շերտերում առկա նպատակադրումների մասին բարձրաձայնում է ու դրանք ամեն գնով իրականություն դարձնելու միջոցներ ձեռնարկում: Պետք է խոստովանել՝ Նիկոլ Փաշինյանի նման ոչ ոք չի կարող հանրահավաք անել: Ավելին, եթե նա լիներ ընդդիմություն, ապա, վստահ եմ, հիմա առնվազն երեք անգամ իշխանափոխություն էր իրականացրել, քանի որ նա պատկերացնում է դա անելու ճանապարհային քարտեզը, ավելին՝ իր ենթագիտակցության դրդմամբ խոսում է այդ մասին: Լսե՛ք նրան, ընդդիմադիր գործիչներ:

Իսկ ի՞նչ է ասում Նիկոլը: Շատ բան չէ, նա ընդամենը ընդդիմության հանրահավաքներն անվանեց «էլիտաների բունտ»։ Հասկանում եք, չէ՞, մարդը ենթագիտակցորեն վախենում է հենց էլիտաներից: Ի դեպ, Նիկոլի ակնարկած էլիտաները ոչ այլ ոք են, քան այն մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչ է կատարվել ու ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ մոտ ապագայում։ Նա գիտակից մարդուց է վախենում, բայց քանի որ ուղիղ չէր կարող շարժումն անվանել «գիտակիցների բունտ», նա ընտրեց «էլիտաների բունտ» ձևակերպումը: «Էլիտաների բունտ» բնորոշումը հնարավոր էր մանիպուլացնել: Այդուհանդերձ, դասական առումով, Նիկոլը ճիշտ է, այո, երկրի էլիտան իր իշխանությանը դեմ է։ Էլիտան հարցը ձևակերպել է շատ կարճ ու կոնկրետ՝ մենք պետականություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս օրակարգի շուրջ է հանրային դիսկուրսը: Փետրվարի 20-ից մեկնարկած հանրահավաքների ու անհնազանդության ակցիաների նպատակը այս պարզ հարցին պատասխանելն է:

Եթե մնում է Փաշինյանը, ապա չի մնում պետությունը։ Փաշինյանի՝ ամեն օր իշխանության ղեկին մնալը դոմինոյի էֆեկտով աղետ է։ Նա իր սխալները չի հասկանում, նոր ստեր է հորինում նախորդ ստերը «ջրելու» համար, նա չի կարողանում կանգ առնել, որովհետև ձնագնդի էֆեկտով գլորվող աղետն այլևս բավականին մեծ արագություն է հավաքել: Ինչպե՞ս հասնել հաջողության: Նիկոլ Փաշինյանն արդեն ենթագիտակցորեն պատասխանել է այդ հարցին՝ «էլիտաների բունտով»: 2018 թ.-ի «հեղափոխության» սիմվոլներն ու կարգախոսներն այլ էին, քանի որ այն պետականության լինել-չլինելու հարց լուծող հեղափոխություն չէր: Դրա համար 2018 թ.-ի «հեղափոխության» խորհրդանիշներն էին Չալոն, թրաշը, շերեփներով կանայք, ուսապարկը: Նիկոլը գիտի սա: Նա գիտի, որ որևէ երկրում նման հարցերը չի լուծում տանը «դիվան քշողը» կամ հասարակության մարգինալացված զանգվածը։

Երկրի լինել-չլինելու մարտահրավերները միշտ էլ լուծում են կրթված և պետական մտածողությամբ մարդիկ։ Հետևաբար, օրինակ՝ ո՞վ կարող է մի հարկի տակ հավաքել գիտնականներին, մշակութային գործիչներին, լրագրողական համայնքին, մարզաշխարհի ներկայացուցիչներին, անվանի բիզնեսմեններին և զինվորականներին, սփյուռքի անվանի կառույցներին և անհատներին, որոնք պահանջում են Նիկոլի հրաժարականը: Ես դեռ չեմ խոսում ՀՀ նախկին 3 նախագահների, գործող նախագահի, 2 կաթողիկոսների, հասրակության մի մեծ հատվածի մասին: Մի տեսակ պարադոքսալ չէ՞, որ հրաժարական պահանջում են գրեթե բոլորը, բայց պատեհ հարթակում այդ մարդկանցից շատերը չկան: Մեծացրեք էլիտայի շարքերը, ու երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջև ոչ միայն հասարակ քաղաքացիներն են, այլև իր երկրի անվանի ու վաստակաշատ մարդիկ՝ վերնախավը, ապա պետականության փլուզումը թույլ չտալու շուրջ կոնսենսուսը անպայմանորեն կկայանա:

Նիկոլը դրանից է վախենում: Ի դեպ, գրեթե չկա երկխոսություն ԱԱԾ-ի, ոստիկանության և բանակի հետ: Նման փորձ փետրվարի 20-ի հանրահավաքին արեց Սեյրան Օհանյանը: Չկա երկխոսություն նաև «Իմ քայլի» հետ: Ինչո՞ւ ենք կարծում, որ իշխող խմբակցությունում առանց բացառության բոլորը ռոբոտներ են, որոնց չիպավորել է Նիկոլ Փաշինյանը: Դա ամենևին էլ այդպես չէ: Երկխոսություն է անհրաժեշտ առանց բացառության բոլորի հետ, քանի որ սա պետություն ունենալ-չունենալու խնդիր է, ոչ թե իշխանության գալու և պաշտոններ իրար մեջ բաժանելու: Նիկոլ Փաշինյանի իշխանության հենարանն այսօր մի խումբ կիսապաշտոնյաներ են, լոյալ ոստիկանություն, «ուսապարկերի խմբակցություն» ու վերջ։ Մնացածին նա ենթագիտակցության դրդմամբ անվանում է էլիտա: Եվ, մեծ հաշվով, ճիշտ է ասում: Սակայն, ինչպես ուզում եք, այնպես էլ անվանեք, նպատակը մեկն է՝ նրան հարկավոր է կանգնեցնել. չպայթած կամ 10 տոկոսով պայթած «80-ականների» Իսկանդերը վկա:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy