Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Էլեկտրոնային թեյավճար․ Idram-ն ու IDBank-ը շարունակում են հաճախորդի՝ ամբողջությամբ թվային փորձառության զարգացումը

SOCIETY

Անկանխիկ ու անհպում վճարումները մեր կյանքում արդեն կայուն դիրք են գրավել․ դրանք գնումների ընթացքն ավելի պարզ և հարմար են դարձնում։ Այս ուղղության զարգացման մեջ մեծ ներդրում ունի Idram և IDBank բիզնես ալյանսը, իսկ Իդրամի՝ QR անհպում վճարումների համակարգը հայաստանյան շուկայում նմանատիպ հարթակներից առաջատարն է։

Սակայն շուկայում կան այնպիսի ոլորտներ կամ սեգմենտներ, որտեղ, առանձնահատկությունից ելնելով, կանխիկը, թվում է՝ պետք է պահպանվի։ Խոսքը, մասնավորապես, ռեստորաններում և սրճարաններում ընդունված թեյավճարների մասին է։ Իդրամում, սակայն, վստահեցնում են, որ QR-ով հաշիվը փակելիս թեյավճարը նույնպես հաջողվել է էլեկտրոնային դարձնել․ ավելին՝ ներկայում էլեկտրոնային թեյավճարը
հաջողությամբ գործում է և զարգանում։

Нет описания.

Հայաստանյան իրականությանն արդեն լավագույնս ինտեգրված էլեկտրոնային թեյավճարի ծառայության մասին պատմում է Իդրամի կոմերցիոն տնօրեն Գրիգորի Յոլյանը։

- Պրն․ Յոլյան, խնդրում եմ մանրամասնել, թե ի վերջո ի՞նչ է էլեկտրոնային թեյավճարը։

- Վստահ եմ՝ ռեստորանում կամ սրճարանում հաճելի ժամանակ անցկացնելուց հետո յուրաքանչյուրիս մոտ ցանկություն է առաջանում մատուցողին թեյավճար թողնել։ Դա աշխարհում ընդունված երևույթ է և ինչ-որ տեղ բարեվարքության կանոն, եթե կուզեք․ երբ գոհ եք սպասարկումից, ցանկանում եք շնորհակալություն հայտնել մատուցողին։ Եվ հաճախ, անկանխիկ վճարում իրականացնելու դեպքում թեյավճարը ստիպված եք լինում կանխիկ թողնել, ինչը, համաձայնեք, այնքան էլ հարմար չէ․ անհրաժեշտ է կանխիկ գումար ունենալ, ընդ որում՝ մանր։ Մեր բազմաթիվ օգտատերեր նշում էին այդ
անհարմարությունը։ Զարգացնելով QR և NFC վճարումների մեր համակարգը՝ որոշեցինք վճարման ամբողջ փորձառությունը դարձնել անկանխիկ՝ ինչպես հաշիվը փակելիս, այնպես էլ թեյավճար թողնելիս։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ դա հաջողվեց, և համավարակի սկզբից մենք ակտիվորեն զարգացնում ենք այս ուղղությունն ավելի ու ավելի մեծ թվով սրճարաններում և ռեստորաններում, որտեղ գործում է Իդրամով անհպում վճարման հնարավորություն։ Հաշիվը փակելիս հաճախորդին առաջարկվում է ընտրել թեյավճարի ստանդարտ չափը՝ 5%, 10%, 15% կամ մուտքագրել ցանկացած գումար, որը հաճախորդը ցանկանում է թողնել որպես թեյավճար։

- Եվ այդ գումարը հաշվի հե՞տ է փոխանցվում։

- Հաճախորդի համար վճարման ընթացքը չի փոխվում․ որևէ ավելորդ գործողություն նա չի կատարում, իսկ համակարգը ներսում արդեն առանձնացնում է ռեստորան/սրճարանի և թեյավճարի հաշիվները։ Այդպիսով հաճախորդի հաշվից դուրս գրված գումարից ռեստորանը ստանում է իր, մատուցողն էլ՝ իր բաժինը։

- Այս պահին Իդրամի QR/NFC-ով հնարավոր է վճարում կատարել ավելի քան 4400 կետերում, որից մոտ 1000-ը Հայաստանում սիրված սրճարաններ ու ռեստորաններ են։ Ինչու՞ էլեկտրոնային թեյավճարի ծառայությունը դեռևս ոչ բոլոր կետերում է ակտիվ։

- Տեխնիկական տեսանկյունից մենք այն կարող ենք ակտիվացնել ցանկացած կետում, որտեղ գործում է Իդրամի դինամիկ QR-ով վճարման հնարավորություն, մասնավորապես՝ այն կետերում, որտեղ մեր QR-ը տպվում է անմիջապես հաշվի կտրոնի վրա, որն էլ տրամադրում են հաճախորդին վճարումը կատարելու համար։
Սակայն, բացի մեր պատրաստակամությունից և տեխնիկական հնարավորությունից, այստեղ անհրաժեշտ է նաև տվյալ ռեստորան/սրճարանի համաձայնությունը։ Մեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի մատուցողին խրախուսելու իր համակարգն ու քաղաքականությունը։ Մեր խնդիրն է տրամադրել անհպում վճարումների ժամանակակից լուծումներ, գործընկերն արդեն ինքն է որոշում, թե որ ֆունկցիոնալից օգտվի։
Միաժամանակ, մեզ համար՝ որպես ֆինտեխ և անհպում ու անկանխիկ վճարումների մատակարար ընկերության, կարևոր է մշտապես զարգացնել ու բարելավել հաճախորդի առօրյա փորձառությունը, հատկապես, որ մեր լուծումներից ամսական կտրվածքով օգտվում են հարյուր հազարավոր օգտատերեր։
Մենք տեսնում ենք, որ այն կետերում, որտեղ հնարավոր է բացի հաշվից նաև անհպում ու անկանխիկ էլեկտրոնային թեյավճար թողնել, հաճախորդների փորձառությունը շատ ավելի դրական է, քանի որ ստանում ենք բազմաթիվ խնդրանքներ ու առաջարկներ՝ ընդլայնել նման հնարավորությամբ կետերի ցանկը։ Այստեղ անհրաժեշտ է նշել, որ մեր գործընկեր ռեստորաններն ու սրճարանները նույնպես նպատակ ունեն բարելավելու իրենց հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակն ու ժամանակակից լուծումներ են փնտրում․ այստեղ մեր հետաքրքրությունները համընկնում են, և
էլեկտրոնային թեյավճարի հնարավորությամբ կետերի թիվը գնալով աճում է։

- Որքանո՞վ է այս լուծումը հայտնի ու սիրված հաճախորդների կողմից։ Չափելի՞ է դա արդյոք։

- Էլեկտրոնային թեյավճարի հնարավորությունն առաջին անգամ ներդրել ենք մինչև համավարակը՝ 2019 թվականի վերջում, սակայն հենց համավարակի ընթացքում բազմաթիվ նոր ռեստորաններ ու սրճարաններ միացան այս ծառայությանը։ Այսինքն՝ ծառայությունը սկսել է տարածվել մոտ մեկ տարի առաջ։ Ցանկացած նոր ծառայություն ժամանակ է պահանջում, մինչև օգտատերերը կսկսեն փորձել, հարմարվել։ Էլեկտրոնային թեյավճարի դեպքում այդ շրջանն անհամեմատ կարճ էր․ ծառայությունն
իսկապես պահանջված էր, և հիմա դրանից ամսական հազարավոր հաճախորդներ են օգտվում, ում գոհունակությունը ստանում ենք արձագանքներով։ Բացի այդ, ինչպես արդեն նշեցի, ծառայությունն արագորեն թափ է հավաքում ու հասանելի դառնում ավելի ու ավելի շատ կետերում․ թե՛ ռեստորան/սրճարանների սեփականատերերի, թե՛ հաճախորդների կողմից տվյալ ծառայության առավելություններն ու հարմարավետությունը գնահատվում են։

- Արդյո՞ք անհպում վճարումներ ապահովող այլ ընկերությունները ևս առաջարկում են էլեկտրոնային թեյավճարի հնարավորություն հայաստանյան շուկայում։

- Որքանով ինձ հայտնի է՝ այն լուծումը, որ առաջարկում ենք մենք, տվյալ պահին Հայաստանում այլընտրանք չունի։ Բայց պետք է նաև նշեմ, որ խոսքը ոչ միայն հայաստանյան շուկայի մասին է․ աշխարհում այսօր էլեկտրոնային թեյավճարների ներդրման պիլոտային նախագծերը մատների վրա կարելի է հաշվել․ շուկայի այս հատվածը նոր է թափ հավաքում։ Ուրախ եմ, որ մենք այստեղ էլ շուկայի
առաջամարտիկներից ենք։

- Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Իդրամ համակարգը որպես վճարման միջոց ներդնելու կամ եթե տվյալ ռեստորանում կամ սրճարանում արդեն առկա է Իդրամով վճարում, ապա էլ․ թեյավճարների լուծումը միացնելու համար։

Իդրամ համակարգով վճարում ընդունելու համար ռեստորան/սրճարանների մենեջմենթից պահանջվում է միայն կապ հաստատել Իդրամի կոմերցիոն բաժնի հետ։ Համակարգի ինտեգրացիան կատարվում է հեշտությամբ, առանց ավելորդ քաշքշուկների, կարճ ժամանակահատվածում։ Ինչ վերաբերում է թեյավճարի ծառայությունն ակտիվացնելուն, ապա սա ևս արվում է շատ արագ․ առավել ևս եթե տվյալ կետում արդեն առկա է Իդրամով վճարման հնարավորություն․ մեզ մնում է պարզապես ակտիվացնել ծառայությունն ու հնարավորություն տալ տվյալ ռեստորան/սրճարանին իր հաճախորդներին տրամադրել անհպում վճարման ծառայություն։ Անհրաժեշտության դեպքում Իդրամի գործընկերների տեխնիկական սպասարկման թիմը պատրաստ է իրականացնել խորհրդատվություն և պատասխանել Ձեր հարցերին։ Մեզ հետ կարող եք կապ հաստատել 060 707 700 հեռախոսահամարով կամ [email protected] էլ. փոստի միջոցով ամեն օր՝ ժամը 09։30- 00։30-ը։

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG