Դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտել
CULTUREՌուս դերասան Դմիտրի Պիսարենկոյին մահացած են գտել Մոսկվայի իր բնակարանում, հայտնում է RenTV-ն։
Պիսարենկոն դադարել էր կապի դուրս գալ հարազատի հետ։ Վերջինս գնացել է դերասանի բնակարան, սակայն դուռը ոչ ոք չի բացել։ Տղամարդը ոստիկանների է կանչել, որոնք բացել են դուռն ու հայտնաբերել մարմինը։ Պիսարենկոյի մահվան պատճառներն առայժ չեն նշվում։ Դերասանը 61 տարեկան էր։
Դմիտրի Պիսարենկոն հանդես էր գալիս Փոքր թատրոնի, դրամատիկական նոր թատրոնի եւ «Ժամանակակից պիեսի դպրոցի» բեմերում։ Նա նկարահանվել է 26 կինոնախագծխում, այդ թվում «Ցար Իվան Գրոզնի», «Սպանության հանցակցություն», «Եղջերուի որս» եւ «Ոսկի», ինչպես նաեւ «Միխայլո Լոմոնոսով» եւ «Նրա կյանքի ափը» սերիալներում։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



