Անթույլատրելի և անընդունելի եմ համարում բռնության կիրառումը լրագրողների նկատմամբ. Իվետա Տոնոյան
BLOGԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընդդիմության այսօրվա երթի ժամանակ ցուցարարներից ոմանք խոչընդոտել են «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի աշխատանքը։
Անկախ տարբեր լրատվամիջոցների վարած քաղաքականության վերաբերյալ ունեցած վերապահումներից` անթույլատրելի և անընդունելի եմ համարում բռնության կիրառումը լրագրողների և ընդհանրապես լրատվական գործունեություն իրականացնող ցանկացած մեկի նկատմամբ։ Մեր հայրենակիցներին հորդորում եմ լինել զուսպ և որևէ դեպքում չխոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը։
Ի տարբերություն գործող իշխանությունների` մեր համար չկան սև ու սպիտակի տարանջատված, նախընտրելի կամ անցանկալի լրատվամիջոցներ։ Իսկ իշխանության ներկայացուցիչներին կոչ եմ անում ավելորդ չոգևորվել տեղի ունեցած տհաճ միջադեպից ու փորձել ցեխ շպրտել ընդդիմադիրների վրա։
Գնացե՛ք ու ձեր ապօրինի հրամաններով խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններ իրականացնող ուժայինների վարքագծի վերաբերյալ սրտաճմլիկ հայտարարություններ արե՛ք... Թեպետ մազը գերանի տեղ սղղացնելու գործում դուք մրցակից չունեք...

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



