Կարո Մուրադին նոկաուտի են ենթարկել ԱՄՆ-ում
SPORTԳերմանիան ներկայացնող Կարո Մուրադը չի կարողացել դառնալ պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի պարտադիր հավակնորդ: ԱՄՆ-ում կայացած մենամարտում հայ բռնցքամարտիկը 5-րդ ռաունդում նոկաուտով պարտվել է կուբացի 33-ամյա Սալիվան Բերերային, որը պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում (17 հաղթանակ):
32-ամյա Կարո Մուրադն անցկացրել է կարիերայի 31-րդ մենամարտը՝ կրելով երրորդ պարտությունը:
IBF վարկածով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնական տիտղոսը պատկանում է ռուս Սերգեյ Կովալյովին:
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



