Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Վատ մեկնաբանությունները քիչ են, բայց ինձ էլ հայհոյանքներ, կոտրող խոսքեր գրում են». տիկտոկեր Ջուլիաննան՝ 1 գովազդւի համար 200.000 դրամ վաստակելու և շուտով ԱՄՆ տեղափոխվելու մասին

LIFE

Տիկ-տոկից լսարանին հայտնի դարձած 21-ամյա Ջուլիաննա Հարությունյանը հավելվածում 160.000-ից ավելի հետևորդ ունի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է հետևորդներ ավելացնելու իր տարբերակի, Տիկ-տոկում հայկական պարեր մատուցելու և Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալու իր երազանքի մասին:

Ջուլիաննան ասաց, որ Տիկ-տոկի իր էջը բացել է 2016 թվականին: «Մայրս ժամանակ առ ժամանակ փակում էր էջս, որովհետև այն խանգարում էր դասերիս: Միայն 2018 թվականից հետո սկսեցի տեսանյութեր նկարահանել ու ակտիվ տեղադրել իմ էջում: Սկզբում կոնտենտս հումորային և պարային էր, հետևում էի հայտնի տիկտոկերներին, որպեսզի թրենդային տեսանյութեր նկարահանեմ: Հատկապես հետևորդների աճ նկատեցի, երբ սկսեցի խոսակցական տեսանյութեր տեղադրել Տիկ-տոկում, իմ խոսակցական ոճն առաջինն էր, նման ոճ Տիկ-տոկում չէր եղել: Ես հետևորդներիս անվանում եմ «мои персики», «мои абрикосики», «мои кебабики» և այնպես եմ անում, որ մարդիկ հետաքրքրությամբ դիտեն ինձ: Նման ձևով խոսելուց առաջ ունեի 40-50.000 հետևորդ, հետո թիվն արագ ավելացավ»,- նշեց նա:

Տիկտոկերը հայտնի է նաև պարային տեսանյութերով։ Նա պատմեց, որ մասնագիտությամբ բալետի պարուհի է, պարում է 3 տարեկանից:

«Ավարտել եմ Երևանի պարարվեստի պետական քոլեջը, բայց վնասվածքի պատճառով այլևս չեմ կարող բալետ պարել: Պարում եմ նաև հայկական և վրացական ժողովրդական պարեր: Վերջին ամիսներին որոշեցի Տիկ-տոկում ցույց տալ հայկական պարերը, աշխարհին գեղեցիկ մատուցել մեր մշակույթը, ինչն այնքան էլ հեշտ չէ: Ընկերուհուս հետ երկար մտածում ենք՝ ի՞նչ պար բեմադրել, ո՞ր երաժշտությունն ընտրել, իսկ դա բավականին ժամանակատար գործընթաց է: Հատկապես երաժշտության ընտրությունը բարդ է, այն պետք է հասնի մարդկանց հոգիներին, որպեսզի նույնիսկ օտարազգին դիտի տեսանյութը: Այդ տեսանյութերի դիտումներն ավելի քիչ են, քան հումորային տեսանյութերինը, նորմալ տեսանյութերը քչերին են դուր գալիս: Մարդիկ չեն ուզում զարգանալ կամ նրանց հետաքրքիր չէ, չգիտեմ, բայց ես աշխատում եմ մակարդակով տեսանյութեր դիտող լսարանի համար, թեև նկարահանում եմ նաև հումորային, թեթև տեսանյութեր, որպեսզի լսարանս ակտիվ պահեմ»,- անկեղծացավ տիկտոկերը։

Ըստ Ջուլիաննայի՝ ի սկզբանե իր նպատակը Տիկ-տոկի միջոցով գումար աշխատելը չի եղել, ուղղակի հետաքրքրության համար տեսանյութեր է նկարահանել, սակայն հիմա նաև գումար է աշխատում։

«Երբ հետևորդներս ավելացան, Տիկ-տոկը նաև աշխատանք դարձավ: Հայաստանում բլոգինգը լուրջ չի ընդունվում, Տիկ-տոկը լուրջ ընկալելու համար մարդկանց տարիներ են հարկավոր, բայց եթե հավելվածի միջոցով կարողանում ես գումար վաստակել, այն չի կարող լուրջ չլինել: Հաճելի է, երբ գումար ես վաստակում քո սիրած աշխատանքի շնորհիվ: Գովազդներ եմ անում, իմ ծախսերն ինքնուրույն եմ հոգում, թեև մայրս երբեմն օգնում է: Եղել է, որ մեկ գովազդի համար 200.000 դրամ եմ վաստակել, գովազդի գինը կախված է հետևորդների քանակից: Կարող է ամսական 15 գովազդ լինել, կարող է նաև չլինել, հաստատուն թիվ չկա: Վաստակածս գումարը, հաճախ, ներդնում եմ աշխատանքիս մեջ կամ նվերներ եմ գնում»,- ասաց նա:

Խոսելով վատ մեկնաբանությունների և քննադատությունների մասին՝ Ջուլիաննան ասաց. «Իմ էջում վատ մեկնաբանությունները քիչ են, թեև սկզբնական շրջանում դրանցից ինձ վատ էի զգում, չէի հասկանում՝ ինչո՞ւ են մարդիկ բացասական մեկնաբանություններ գրում, չէ՞ որ ես ոչ մի վատ բան չեմ անում: Ինձ հայհոյանքներ, կոտրող խոսքեր են գրում, որոնք ջնջում եմ, որպեսզի չտեսնեմ: Հիմա չեմ նեղսրտում, հասկացել եմ՝ ինչ էլ անես, դժգոհ մարդիկ կգտնվեն: Հիմա վատ մեկնաբանություններն ինձ ընդհանրապես չեն հուզում, համացանց է, այդպիսի մեկնաբանություններ գրողներն իրենց չեն կարող խոսքերի համար պատասխանատվություն կրել»:

Ջուլիաննան նաև հավելեց, որ պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Նպատակներս կապված են Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, ընտանիքով պատրաստվում ենք տեղափոխվել: Հայաստանում որպես դերասանուհի հանդես գալու առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ, որովհետև այստեղ երկար չեմ մնալու: Ամենամեծ երազանքս ԱՄՆ-ում ապրելն է եղել, որը հիմա նպատակի է վերածվել, և ես իրագործում եմ այն: Հուսով եմ՝ մինչև տարեվերջ կմեկնեմ»,- եզրափակեց նա:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy