ՀԱԿ-ը հույս չունի, որ ԿԸՀ-ն դրական որոշում կկայացնի. Արամ Մանուկյան
POLITICSՀայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ավարտվեց 3.5 ժամ տեւած «Հայ ազգային կոնգրեսի»՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկումը: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ չնայած` քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին հանրապետության շուրջ 200 ընտրատեղամասերում գրանցված ընտրակեղծիքները, սակայն իրենք հույս չունեն, որ ԿԸՀ-ն դրական որոշում կկայացնի, քանի որ քաղաքական պատվեր կա:
Նշենք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը մի քանի ժամից կհրապարակի «Հայ ազգային կոնգրեսի»՝ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումի քննարկման որոշումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմերի 12-ին, մերժել է ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի եւ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության առաջարկը՝ հանրաքվեի արդյունքների ամփոփման ժամկետը հետաձգելու մասին



