Yerevan, 12.May.2026,
00
:
00
BREAKING


Չլուծված բազմաթիվ հարցեր ու տարաբևեռ մեկնաբանություններ՝ պատերազմից երեք ամիս անց․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

bbc.com-ը «Ղարաբաղը պատերազմից երեք ամիս անց» վերնագրով հոդվածում գրում է, որ Քարնեգի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը զեկույց է ներկայացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ, որում նախանշել է այն դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մարդասիրական խնդիրները, որոնք մնացել են չլուծված ղարաբաղյան վերջին պատերազմից հետո: 44-օրյա պատերազմը Ղարաբաղում ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 10ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությամբ: Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Ղարաբաղի շուրջ գտնվող յոթ շրջանների և Լեռնային Ղարաբաղի մոտ մեկ երրորդի նկատմամբ։ Այդ հայտարարությունը գրեթե առանց մանրամասների, շատ կարճ փաստաթուղթ է, և դրա շատ կետեր մեկնաբանվում են արմատապես հակառակ ձևով:

Օրինակ՝ նախատեսված է հայկական զինված ուժերի դուրսբերում: Դրան Բաքվում և Երևանում տարբեր կերպ են պատասխանում: Հայկական կողմը կարծում է, որ այդ կետը վերաբերում էր միայն Ադրբեջանին անցած տարածքներին: Ադրբեջանը, սակայն, պնդում է, որ Հայաստանի զինվորները պետք է լքեն Ղարաբաղը, և անգամ Հայաստանի կառավարության պաշտոնյաները պետք է Բաքվից թույլտվություն խնդրեն այդ տարածք այցելելու համար: Երկու կողմերի համար էլ դա սկզբունքային խնդիր է, և լուծման հույս գրեթե չկա: Ալիևի, Փաշինյանի և Պուտինի միջև համաձայնության կետերից մեկը ռազմագերիների և զոհվածների փոխանակումն է, բայց երեք ամիս անց էլ այդ թեման մնում է ցավոտ խնդիր: Տասնյակ, իսկ ըստ որոշ գնահատականների՝ հարյուրավոր գերեվարված հայեր են մնում Ադրբեջանում, և անհայտ (բայց քիչ) թվով ադրբեջանցիներ դեռ հայկական գերության մեջ են:

Ավելին, ավելի քան 60 հայ գերի է ընկել պատերազմի ավարտից հետո, և Բաքուն ցանկանում է նրանց դատել որպես հանցագործներ: Անգամ ՄԱԿ-ն է դատապարտել գերիների վերադարձի դանդաղումը: Նոյեմբերի 10-ի հայտարարությունը ոչ մի կերպ չի կարգավորել Թուրքիայի դերը Ղարաբաղում, բայց վերջին մեկ տարվա ընթացքում նա դարձել է տարածաշրջանային գործընթացների առանցքային մասնակից: Թուրքական ռազմական տեխնիկան, առաջին հերթին՝ հարձակողական անօդաչու թռչող սարքերը, կարևոր դեր են խաղացել ռազմի դաշտում Ադրբեջանի հաղթանակի մեջ: Անկարան, սուր քննադատության ենթարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբին, հավակնում է մասնակցել դիվանագիտական գործընթացին, բայց այս պահին նա միայն սահմանափակ դեր է ստացել Աղդամի մոտակայքում Ռուսաստանի հետ համատեղ դիտարկման կենտրոնում: Հայ և ադրբեջանցի ազգերի թշնամությունն արտահայտվում է նաև պատմական վեճերում: Պատերազմի արդյունքում միջնադարյան շատ հայկական հուշարձաններ են անցել Ադրբեջանի վերահսկողության տակ: Ղարաբաղի հյուսիսում գտնվող Դադիվանքը ռուս խաղաղապահների պաշտպանության տակ է, սակայն քրիստոնեական այլ հուշարձանների ճակատագրերն անհանգստացնող են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նպատակ ունի պատվիրակություն ուղարկել Ղարաբաղ՝ տեղում իրավիճակը գնահատելու համար, բայց պաշտոնական Բաքուն արգելափակում է այդ առաքելությունը և պահանջում է պատասխանել այն ողջամիտ հարցին, թե որտե՞ղ էր միջազգային հանրությունը, երբ ոչնչացվել և պղծվել են թուրքական և իսլամական մշակույթի հուշարձանները հայկական ուժերի գրաված յոթ շրջաններում։ Դե Վաալը նշում է, որ հայկական հուշարձանների ճակատագրով մտահոգությունը պայմանավորված է Ադրբեջանում հայկական մշակույթի հետքերի ոչնչացման նախադեպերի առկայության և Ադրբեջանի իշխանությունների այն հայտարարությունների հետ, որ այդ միջնադարյան հուշարձաններն իրականում Կովկասյան Ալբանիայի ժառանգությունն են: Բայց այդ տեսությունը ընդունում են միայն ադրբեջանցի պատմաբանները: Ռուս խաղաղապահների՝ հինգ տարի ժամկետով տրված մանդատը, որը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնությամբ, ենթադրում է խաղաղության պահպանում, բայց իրականում մոտ 2000 խաղաղապահներ զբաղված են խնդիրների ավելի լայն շրջանակով՝ սկսած ենթակառուցվածքների վերակառուցումից մինչև օգնություն փախստականներին:

Լեռնային Ղարաբաղի՝ հայերի վերահսկողության տակ մնացած հատվածի խնդիրների լուծումը պահանջում է սերտ համագործակցություն չճանաչված ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ, բայց այդ չճանաչված հանրապետության առաջին դեմքերը Բաքվում համարվում են հանցագործներ: Արդյունքում, որպեսզի Ադրբեջանը չխանգարի մանդատի երկարաձգմանը, խաղաղապահները պետք է շարունակեն աշխատել Ղարաբաղի հայաբնակ հատվածում առանց Բաքվի զայրույթն առաջացնելու: ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմից առաջ Ղարաբաղի հարցով բանակցությունների հիմնական միջազգային հարթակն էր, և հենց նրա շրջանակներում պետք է լուծվեր հիմնական հարցը. ի՞նչ է լինելու Լեռնային Ղարաբաղի հայաբնակ հատվածի հետ: Վերջերս Ադրբեջանը սկսել է պնդել, որ այն պետք է միանա իրեն առանց որևէ ինքնավարության: Հայաստանում կոչ են անում ճանաչել այն որպես անկախ հանրապետություն: Ռուսաստանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը:

Բայց այդ խմբի իրական ազդեցությունը հակամարտության կողմերի վրա դժվար է գնահատել, քանի որ զինադադարը ձեռք է բերվել առանց Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, իսկ Ղարաբաղում գտնվող խաղաղապահները բացառապես ռուսներ են: Ավելին, Ադրբեջանը Ֆրանսիայի դիրքորոշումը համարում է հայամետ և չի տեսնում այդ երկիրը որպես չեզոք միջնորդ: ԱՄՆ-ին վերաբերմունքը, իհարկե, հարգալից է, բայց վերջին տարիներին ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը քիչ է հետաքրքրվում Հարավային Կովկասով: Ներկայումս Ղարաբաղի հիմնական խնդիրները ենթակառուցվածքների վերականգնումն ու փախստականների վերադարձն է: Ավելին, այդ հակամարտությունը երբեք չի լուծվի առանց իրական հաշտեցման և երկխոսության երկու երկրների ժողովուրդների միջև: Ընդ որում, առաջնահերթ երկու խնդիրներն էլ, այն է՝ տնտեսական օգնությունը և խաղաղապահ առաքելությունը, պահանջում են ԵՄ-ի և նրա կառույցների լուրջ և երկարաժամկետ մասնակցությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AG