Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Ոչ ադեկվատ իշխանությունը սպառնալիք է հասարակության և երկրի համար»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տևական ժամանակ է՝ ՀՀ Սյունիքի մարզի համայնքապետերն ահազանգում են ադրբեջանցի զինվորականների սադրանքների մասին: Բացի այդ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պարբերաբար հրապարակումներ է անում Սյունիքի մարզի սահմանային գյուղերի հարևանությամբ ադրբեջանական զինվորականների կողմից արձակվող կրակոցների մասին: Ռազմական փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը «Փաստի» հետ զրույցում նկատեց, որ մեզ համար կրակոցները, հոգեբանական ճնշումը նորություն չեն:

«Մենք տեսել ենք, թե դա ինչ է նշանակում, օրինակ՝ Տավուշում: Տեսել ենք, թե ինչպես են ադրբեջանցիները քաղաքացիական բնակավայրերի մոտ լինելը սահմանին օգտագործում շանտաժի համար: 2010-2016 թթ. անգամ պահ կար, երբ հրետակոծում էին Տավուշի գյուղերը, և ՀՀ խաղաղ բնակիչներ էին զոհվում այդ հրետակոծություններից: Հիմա, այսպես ասած, նոր ֆրոնտ է բացվել իրենց համար, որտեղ չկան ադրբեջանական բնակավայրեր, բայց կան Հայաստանի իշխանության ապիկարության, հանցավոր անգործության պատճառով կրակի տակ թողնված հայկական բնակավայրեր: Նորից եմ շեշտում՝ ադրբեջանական բնակավայրեր այդ մասում չկան, ըստ այդմ էլ՝ Ադրբեջանը համարժեք պատասխանի առումով անհանգստանալու բան չունի: Ու տրամաբանական է, որ իրենք իրենց բնավորության, իրենց վարվելակերպի համաձայն՝ հիմա իրենց այս դիրքն օգտագործում են հայկական բնակավայրերը ճնշելու համար:

Այսինքն, կրակում են, վախեցնում են մարդկանց, նաև գյուղատնտեսական աշխատանք անելու ժամանակ են կրակում: Եվ այստեղ յուրաքանչյուր խելամիտ, հիշողություն ունեցող մարդ պետք է հարցնի իշխանության աթոռին նստածներին, որոնք ասում էին, թե այսպես ավելի անվտանգ է լինելու. «Ո՞ւր է այդ անվտանգությունը»: Այդ մարդիկ մեծ-մեծ խոսում էին քաղաքացիների անվտանգության մասին, խոսում էին ժողովրդավարության մասին, հիմա ի՞նչ են իրենք բերել Հայաստանի և Հայաստանի քաղաքացու գլխին: Այդ գյուղերում մարդիկ 27 տարի անվտանգ են ապրել, բայց հիմա այդ մարդկանց կառուցածը, ապրածն ու այդ ամենը Հայաստանի իշխանությունները ոչ միայն չկարողացան պաշտպանել, այլ շարունակում են ամեն ինչ անել, որպեսզի այդ անվտանգությունը երբևէ չվերականգնվի»,ընդգծեց փորձագետը:

Նա շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են Հայաստանի շահերը պաշտպանել ամենուրեք՝ Սյունիքում էլ, Արցախում էլ ու, ընդհանրապես, ամբողջ աշխարհում և, առավել ևս, ՀՀ տարածքում: Ինչ վերաբերում է վերոնշյալ սպառնալիքներին ու դրանց նկատմամբ մարդկանց ընկալումներին՝ Կ. Վրթանեսյանը նկատեց. «Վերջերս շատ ենք լսում, թե երևանցիները չեն հասկանում այդ ամենը, բայց իրականում հասկացողը հասկանում է, չհասկացողը Սյունիքում էլ չի հասկանում: Անձնական շահերի առումով իշխանությունից ինչ-ինչ ակնկալիքներ ունենալով՝ կան մարդիկ, որոնք հենց Սյունիքում ապրելով՝ շարունակում են աջակցել այն քաղաքականությանը, որը հենց անձամբ իրենց և իրենց երեխաների անվտանգությանն է սպառնում: Սեփական շահը հանրային շահից ավելի բարձր դասող մարդիկ կարող են լինել, բայց հենց այստեղ է կարևոր պետության ֆունկցիան. այնտեղ, որտեղ հույսը ոչ բոլորի վրա կարելի է դնել, պետությունը պարտավոր է այնպես անել, որ ինչ-որ մեկի անձնական շահը չվնասի ընդհանուրի շահերին: Հակառակ դեպքում՝ ով ինչպես կուզի երկիրը կծախի, ինչ կուզի կանի»:

Կ. Վրթանեսյանի խոսքով, օրինակ՝ Երևանում ապրող որոշ մարդկանց համար այդ ամենը կարող է հեռու թվալ, բայց իրականությունն այլ է. «Օրինակ՝ Իրան գնալու համար ճանապարհը շատ ավելի վտանգավոր է դարձել: Վրաստան գնալուց մինչ այս էլ տեղեր կային, որ թշնամին կարող էր տեսադիտարկել, սրման պահերին կրակում էին: Հիմա նույնն ավելի մեծ ոգևորությամբ ու լկտիությամբ կարող են անել: Բազմաթիվ խնդիրներ կան՝ կապված նաև զինված ուժերի հետ: Մեծ քանակի ռազմական օբյեկտներ հանձնվել են թշնամուն, և այդ պատճառով հիմա ծառայության տեղերի առումով լուրջ խնդիրներ կան: Հսկայական ծավալի շինարարություն պետք է կատարվի, բայց կա՛մ ընդհանրապես գործ չի արվում, կա՛մ շատ դանդաղ է արվում: Փոխարենը՝ նախօրեին կառավարությունում քննարկվում էր սահմանամերձ գյուղերից մեկում զբոսայգի կառուցելու հարցը: Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում այդ որոշում կայացնողների ուղեղներում: Այն իրավիճակում ենք, երբ հիմա պետք է առաջնահերթ ամրություններ կառուցել, շինարարական աշխատանքներ իրականացնել: Իրենց ի՞նչ է թվում, այս իրավիճակում մարդիկ գնալու են ու թշնամու կրակոցների տակ զբոսնե՞ն»:

Անդրադառնալով իշխանության գործելաոճին՝ նա հավելեց. «Ցանկացած դեպքում ոչ ադեկվատ իշխանությունը սպառնալիք է հասարակության և երկրի համար: Եվ կապ չունի, թե որտեղ կապրեինք՝ Խաղաղ օվկիանոսի մեջտեղում, թե թշնամիներից շատ հեռու գտնվող ինչ-որ մի կղզու վրա: Այդ դեպքում, միևնույն է, անվտանգային սպառնալիքներ կարող էին առաջանալ: Այս առումով օրինակ է կորոնավիրուսի դեմ պայքարի խայտառակ պատմությունը: Կորոնավիրուսի դեմ պայքարի տապալումը շատ լավ ցույց է տալիս, որ նույնիսկ առանց արտաքին թշնամիների, իշխանությունների ոչ ադեկվատ քայլերը կարող են մահացու վտանգ ներկայացնել երկրի քաղաքացիների համար»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference