Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է ցանկանում Բաքուն Մինսկի խմբից

ANALYSIS

Մինչ եռում է ՀՀ ներքաղաքական կյանքը, ոչ պակաս ուշագրավ են զարգացումները Ղարաբաղյան հակամարտության և սպասվող բանակցային գործընթացի շուրջ:

Պատերազմից հետո առաջին անգամ Բաքուն պաշտոնապես սկսում է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ: Հայտնի դարձավ, որ փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) տեսակապի միջոցով առանձին խոսել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Տեսակապին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: «Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակում են կատարել տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ»,- այս մասին ասվում է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ նախարար Այվազյանը նշել է, որ հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքը, իսկ ուժի կիրառման հետևանքները չեն կարող դիտարկվել՝ որպես հակամարտության հանգուցալուծում՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը՝ շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Հայկական կողմից ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: Նույնպիսի ադրբեջանական հանդիպման պաշտոնական հաղորդագրությունում շեշտը դրված էր եռակողմ պայմանավորվածությունների կատարման և կողմերի միջև վստահության վերականգնման հարցի վրա:

Շաբաթներ առաջ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ նախապատրաստվում է համանախագահների այցը տարածաշրջան, սակայն կարծես այցն ուշանում է ՄԽ օրակարգի շուրջ առկա տարաձայնությունների պատճառով, թեև տևական ժամանակ է, որ Մինսկի խումբը թե հակամարտող երկրների նախարարների հետ, թե նաև առանձին ռեժիմով խորհրդակցությունների միջոցով փորձում է նախապատրաստել ապագա աշխատանքի շրջանակը: Ներկայումս հստակ ուրվագծվող կոնսենսուսը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և միջնորդ մյուս երկրների միջև այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է շարունակի աշխատանքը, սակայն ինչպես և ինչ հարցերի շուրջ՝ բոլոր երկրներն իրենց պատկերացումն ունեն:

Ուշագրավ է, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի և ֆրանսիացի միջնորդներն անցած տարեվերջին են վերջին անգամ այցելել Երևան և Բաքու: Բաքվում, ի դեպ, համանախագահները ջերմ ընդունելության չարժանացան, իսկ Ստեփանակերտը հրաժարվեց ընդունել ՄԽ համանախագահներին ՌԴ համանախագահի բացակայության պատճառով, իսկ այդ շրջանում՝ պատերազմից հետո, ՌԴ-ն ամենաբարձր մակարդակով անվստահություն էր հայտնում և դժգոհում միջնորդների աշխատանքից, ինչը որոշակի փոփոխություններ կրեց հատկապես վերջին շրջանում, երբ նույն ռուսական կողմը հրապարակային հայտարարություններով հաստատեց, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում շատ հարցեր կարող են քննարկվել, մասնավորապես՝ լուծվի կողմերի միջև վստահության ձեռքբերման հարցը: Սակայն փետրվարի 16-ի շփումների առանձնահատկությունն այն է, որ Բաքուն պատերազմից հետո առաջին անգամ սկսել է պաշտոնապես նորմալ հաղորդակցվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, քանի որ մինչ այս այդ շփումները խնդրահարույց էին, կամ Բայրամովը շփվում էր միայն ֆրանսիացի համանախագահի հետ շատ սուղ օրակարգի ու հարցերի շուրջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի հարցում Մոսկվայի և Բաքվի մոտեցումները նույնական են, Բաքուն ևս սկսել է աշխատել ՄԽ-ի հետ, սակայն Բաքուն համարում է, որ հակամարտությունը կարգավորված է, բոլոր պայմանավորվածություններն ամրագրված են եռակողմ ձևաչափում, և բոլոր հարցերը պետք է լուծվեն հենց այդ ձևաչափում, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի թեման, որի քննարկումը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում ակտուալ չէ՝ ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Բաքվի համար: Սակայն հետաքրքրականն այն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն հարկավոր է թե Մոսկվային, թե Բաքվին:

Մեր ռուսական մերձդիվանագիտական աղբյուրների պնդմամբ՝ Մոսկվային և Բաքվին ԵԱՀԿ Մինսկի խումբը հարկավոր է՝ որպես ճնշման լծակ միմյանց դեմ: Ռուսական կողմը, ըստ մեզ հասած տեղեկատվության, մտավախություն ունի, որ Բաքուն կարող է բարձրացնել Արցախում ռուսական խաղաղապահների կազմի թեման, որը կարող է հանգեցնել այդ կազմի համալրման այլ երկրներից խաղաղապահներով: Սա, ըստ նույն այդ աղբյուրի, նպատակ ունի խոչընդոտել Արցախում ռուսական կոնտինգենտի հավերժ հաստատմանը:

«Ոչ մեկը չէր բացառում, որ խաղաղապահ կոնտինգենտը կարող է դառնալ ռուսական բազա Արցախում, մոտ ապագայում նման կոնկրետ ծրագիր չկար, սակայն հող դրա համար նախապատրաստվում էր բազմակողմ աշխատանքով` օդանավակայանը վերականգնելով, խաղաղապահների ռազմական մատակարարման հարցերը լուծելով: Խաղաղապահները կողմերի համաձայնությամբ կարող են մնալ 5 տարի և անընդհատ երկարաձգել ներկայությունը, իսկ բազան՝ շատ ավելի երկար ժամանակով: Բնականաբար, դա ևս լայնորեն դիտարկվում է: Եվ Ադրբեջանը, չի բացառվում, որ այդ հարցը ԵԱՀԿ ՄԽ-ում բարձրացնելով և հասնելով կոնտինգենտի կազմի փոփոխության՝ խոչընդոտի այդ ծրագրերին: Ի սկզբանե դա հեշտ որոշում չէր Ադրբեջանի համար, հենց այդ պատճառով նման երկար քննարկումների առարկա դարձավ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը: Իսկ Մոսկվային ԵԱՀԿ ՄԽ-ն հարկավոր է նույն խաղաղապահների մանդատի հարցը լուծելու համար, դա ևս կարծես կրկին Ադրբեջանի ձեռքում է: Հասկանալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից այժմ ակնկալիք ունի Մոսկվան, Բաքուն և Երևանը՝ ձևաչափի շուրջ քննարկումներ սկսելու համար»,- ասաց մեր աղբյուրը:

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը մեզ հետ զրույցում ասաց, թե չի կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին հաջողվելու է բոլոր շահագրգիռ կողմերի համար ընդունելի օրակարգ առաջ քաշել: Ըստ նրա՝ համանախագահները կսկսեն աշխատել վստահության ձեռքբերման վրա, կուսումնասիրեն խաղաղապահների հարցը, ինչպես նաև կարգավիճակի թեման:

«Մինչ օրս հայտնված բոլոր տեղեկություններից հստակ է, որ Մինսկի խումբը ցանկանում է զբաղվել կարգավիճակի հարցով: Ամերիկյան համանախագահությունը հայտնել է, որ հակամարտությունը կարգավորված չէ, և ԱՄՆ-ը աշխատելու է վերջնական կարգավորման ուղղությամբ: Գիտենք, որ կարգավիճակի հարցը շրջանառվում է արևմտյան համանախագահների կողմից ակտիվորեն, սակայն ուժով դա առաջ մղելու փոխարեն՝ համանախագահները կարող են ստանալ փորձեր՝ տապալել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը, ուստի պետք է գտնեն այդ բոլոր կողմերին բավարարող խոսակցությունը: Այս ժամանակահատվածը, երբ պատերազմից հետո որևէ արդյունավետ այց և խոսակցություն չի եղել, դիտորդական առաքելության ապագան է անորոշ, թույլ է տալիս պնդել, որ միջնորդները բարդ պրոցեսներով են անցնում, մինչ ԱՄՆ նոր աշխատակազմը կանի իր բոլոր ուրվագծումները»,- ասաց վերլուծաբանը:

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers