Ոստիկանությունը զգուշացնում է
SOCIETYՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության ողջ տարածքում առատ տեղումներ են, ինչը հավելյալ խոչընդոտներ է ստեղծում երթևեկության անվտանգության համար: Մասնավորապես, կցորդիչներով բեռնատարների երթևեկության համար փակ են Դիլիջան տանող ճանապարհահատվածը, Սպիտակի ոլորանները, Ոսկեպար, Վարդենյաց լեռնանցքը, ինչպես նաև Գյումրիից դեպի Բավրա տանող ճանապարհահատվածը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք խուսափել երթևեկել տվյալ ճանապարհահատվածներով, մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



