Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հայրս ամուր գրկեց ինձ ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես». Անահիտ Կիրակոսյանի դուստրը՝ Լաուրան` նշանադրության, սիրելիի ու Անահիտի հետ ջերմ հարաբերությունների մասին

LIFE

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի դուստրը՝ Լաուրան, փետրվարի 3-ին՝ հենց իր ծննդյան 19-ամյակին, նշանադրվել է սիրելիի՝ Դավիթի հետ:

Իր համար կարեւոր օրվա մանրամասները Լաուրան պատմել է NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ` խոսել սիրելիի հետ ծանոթության եւ մայրիկի՝ Անահիտի մեծ աջակցության ու նրա հետ ջերմ հարաբերությունների մասին:

Դավիթի հետ Լաուրան ծանոթացել է ընկերական շրջապատում, ինչպես ինքն է նշում՝ նա միանգամից գրավել է իր ուշադրությունը.

«Դավիթն ինձ գիտեր մանկուց (նույն դպրոցից ենք եղել), ես իրեն ճանաչեցի 2020 թվականին։ Արտասովոր ոչինչ չարեց սիրտս գրավելու համար, եւ, երեւի, դրա համար էլ գրավեց: (ծիծաղում է): Մի խոսակցության ժամանակ պատմում էր իր ընտանիքից, քույրիկի երեխայից, այնքան ջերմ էր խոսում... Այդ պահին էլ հասկացա, որ ցանկանում եմ նրա հետ կյանքս կապել»:

Լաուրան պատմեց, որ իրենց հարաբերությունների ընթացքն արագ է զարգացել.

«Սիրո խոստովանության կարիք չկար, ամեն ինչ պարզ էր մեր աչքերից։ Ինչ վերաբերում է նշանդրեքին՝ պարզապես ասաց՝ «Կուզե՞ս մեր հարաբերություններն ավելի լրջացնենք»։ Պատասխանս միանգամից տվեցի, հուզված ասացի՝ «Իհարկե»:  

Նա նաեւ հավելեց, որ նշանադրության նախապատրաստական աշխատանքներով հիմնականում Անահիտն է զբաղվել.

«Կարելի է ասել՝ մենք, համարյա, ոչինչ չենք արել, ամեն ինչով մայրս է զբաղվել։ Մոտ 2 ամիս ամեն դետալ պլանավորել էր։ Թե´ ես, թե´ Դավիթը վստահում էինք մայրիկիս ճաշակին, բայց միշտ հարցնում էր՝ հաստա՞տ մեր սրտով է ամեն ինչ»:

Նշանադրության զգեստն էլ Լաուրան երկար չի փնտրել.

«Զարմանալի է, բայց նշանադրությանս զգեստը միանգամից գտել ենք։ Մամայի հետ մոտավոր պատկերացնում էինք՝ ինչ եմ ուզում, դրա համար հեշտ էր։ Մտանք խանութ, նայեցինք նույն զգեստին, միանգամից փորձեցի ու վերցրի։ Զարմացել էին խանութում (ծիծաղում է)»:

Լաուրան խոստովանեց՝ նշանադրության օրը շատ էր հուզվում, բայց մայրիկը՝ Անահիտն, ամեն ինչ արել է, որ օրը հնարավորինս ուրախ ու անակնկալներով լի անցնի:

«Մայրս  շատ անակնկալներ էր պատրաստել, որոնք օրը էլ ավելի գունեղ դարձրին։ Ինձ թվում է՝ ավելի լավ անցնել չէր կարող: Հյուրերն էլ վերջում փաստեցին, որ ավելի լավ առիթի չէին եղել։ Ամեն ինչ պլանավորած էր նուրբ ու էսթետիկ՝ առանց ձեւական ճոխությունների: Նշեմ, որ ինձանից ավելի շատ հուզված էին ծնողներս։ Երկուսի աչքերում էլ ուրախության արցունքներ կային։ Հորս հետ պարելիս նա ինձ ամուր գրկեց ու ասաց՝ մեկ է՝ դու իմ փոքրիկն ես»:

Ի դեպ, Լաուրան նշեց, որ իրեն բարեմաղթանքներ հղել են, ինչպես իր ծանոթներն ու մտերիմները, այնպես էլ՝ Անահիտի երկրպագուները, որոնց ուշադրությունը դերասանուհու դուստրը պարբերաբար զգում է.

«Հանրությունը միշտ լավ է ընդունել մեր ընտանիքին, այս անգամ էլ գեղեցիկ բարեմաղթանքները շատ էին, ինչի համար շնորհակալ ենք»,-ասաց նա, ու շարունակելով խոսել Անահիտի մասին՝ հավելեց,- «Բախտս բերել է, կողքիս ունեմ ծնող-ընկեր, ով միշտ ճիշտ պահին կտա ճիշտ խորհուրդներ։ Մամայիս ամենամեծ խորհուրդը սա է՝ միշտ լսել սրտիս ձայնին ու ներել կարողանալ։ Այս երկու խորհուրդը  ինձ շատ են օգնել կյանքում ու վստահ եմ՝ դեռ շատ կօգնեն»:

Ինչ վերաբերում է առաջիկա հարսանիքին՝ նա նշեց.

«Օր դեռ որոշված չէ, սակայն մտածում ենք՝ ամռանն ամուսնանալ՝ նեղ ընտանեկան միջավայրում»:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities