Մահացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը
CULTUREՄահացել է խորհրդային կինոօպերատոր Ավետիս Զենյանը, որը մասնակցել էր Սերգեյ Բոնդարչուկի «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի նկարահանումներին:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել են Ռուսաստանի կինոգործիչների միության կինոօպերատորների գիլդիայից:
Ավետիս Զենյանը կյանքից հեռացել է 85 տարեկանում: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ նրան մահացած հայտնաբերել է կինը՝ Գալինան:
Զենյանը մասնակցել է «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմաշարի բոլոր 4 մասերի նկարահանումներին, որն «Օսկարի» է արժանացել «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Զենյանը շատ է աշխատել հին խորհրդային ժապավենների («Ուրախ տղաներ», «Չապաև», «Ալեքսանդր Նևսկի», «Իվան Գրոզնի») վերականգնման համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



