«Կյանք է, ուզում է կոտրած լինել, բայց չի հասկանում, որ վերջնական կոտրվելուց հետո էլ ի՞նչ կասկած, տատանում կամ վախ, «մահից» հետո էլ ոչ մի վախ». Նազենի Հովհաննիսյան
LIFEԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ նշելով՝ մեր վախերից ու հուսահատություններից առավել շատ անելիքներ ունենք, իսկ ժամանակ՝ շատ քիչ։
«Կյանք է, ոչինչ, մի օր քանդվում ես իսպառ, մինչեւ վերջին հույսդ, մի օր էլ քեզ հավաքում ես հազիվ նշմարելի կտորներից ու էլի դառնում ամբողջ. ինքդ քեզ հետ միացած, կապված. քեզնով:
Կյանք է էլի, հա ուզում է կոտրած լինել, բայց չի հասկանում, որ վերջնական կոտրվելուց հետո էլ ի՞նչ կասկած, տատանում կամ վախ, «մահից» հետո էլ ոչ մի վախ։
Հավաք ու կոնկրետ. մեր վախերից ու հուսահատություններից առավել՝ շատ անելիքներ ունենք, իսկ ժամանակ՝ ինչպես միշտ շատ քիչ:
Կյանք է էլի... մի օր ապրում ենք, իսկ մի ուրիշ օր էլ չկանք, իրար էսքան վնասելը ու՞մ է պետք, թեեւ կյանք է էլի...)
Մեծ Պահք. օր2»,- գրել է նա։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



