Մարմարաշենում սրճեփ սարքերից գողություններ էին արել ու բռնվել
SOCIETYՈստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ 20-21 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը՝ Երևանի, մյուսը Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ է, Մասիսի վարչական շրջանում գողություններ են անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո կասկածվողները բերման ենթակվեցին ոստիկանության Մասիսի բաժին:
Պարզվել է, որ նրանք նախորդ տարվա հուլիս և հոկտեմբեր ամիսներին Մարմարաշեն համայնքի երեք սրճեփ սարքերից մետաղադրամներ են գողացել։ Եղել էին նաև դեպքեր, երբ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գործն ավարտին հասցնել չէին կարողացել, փախել էին։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



