Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Նորմալ քաղաքներում այսպիսի բարձրահարկ շենքեր չեն սարքում. Երևանում 9 հարկից բարձր չպետք է լինի. Սաշուր Քալաշյան

SOCIETY

Փետրվարի 13-ին տեղական ժամանակով ժամը 15։29-ին երկրաշարժ տեղի ունեցավ Հայաստանում, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ հարավ-արևելք: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 4․7 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.11 աստիճան և արևելյան երկայնության 44.54 աստիճան աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվեց Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: Փետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 23:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով`  Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Շողակաթ և Ճամբարակ համայնքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

Սեյսմոլոգ, ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Սոս Մարգարյանի  փոխանցմամբ՝ տեղի է ունեցել տեկտոնական երկրաշարժ, որը պայմանավորված է նրանով, որ մենք ապրում ենք սեյսմաակտիվ գոտում, որտեղ պարբերաբար տեղի են ունենում տարբեր ուժգնությամբ երկրաշարժեր:

«Տվյալ դեպքում տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որը միջին ուժգնության է, ոչ մի խոսք չի կարող գնալ որևէ բիոլոգիական կամ այլ զենքի մասին: Կա հետցնցումային սեյսմիկ ակտիվություն, և հնարավոր է՝ լինի այնպիսի ուժգնության հետցնցում, որը կզգացվի բնակչության կողմից: Օրինակ, Սպիտակի երկրաշարժի հետցնցումային ակտիվությունը տևել է 3 տարուց մի քիչ շատ: Այս՝ 4.7 մագնիտուդի համար, կախված մի քանի պայմաններից, կարող է տևել, ենթադրենք, 10 օր, 20 օր, բայց գնալով մարում է: Մինչ օրս գրանցվել է մոտ 110 հետցնցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Մարգարյանը:

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ, օրինակ, Երևանում ԽՍՀՄ տարիներին սարքած շենքերը նույնիսկ 7 բալի համար են վտանգավոր, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը՝ կիսելով մասնագիտական այդ կարծիքը, նկատեց.

«Վերջին տարիներին՝ համենայնդեպս երկրաշարժից հետո, մենք ինչ նախագծում ենք, բոլորը դիմակայուն են և որակով են կառուցում, իսկ այն, ինչ սովետական տարիներին են կառուցվել, դրանք հնացած են, արդեն կյանքն ապրած շենքեր են: Սակայն հին շենքերն ամրացնելու եղանակ, իհարկե, կա՝ սեյսմակայուն բարձիկներ և այլն, որպեսզի հուսալիությունը մեծանա: Քանի որ այդ շենքերը հիմա պետական գույք չեն, բոլորը մասնավորեցված են, ապա դա մնում է շենքի բնակիչների ցանկությանը: Եթե նրանք ուզում են իրենց շենքն ամրացնել, ապա կարող են գումար հավաքել: Մեծ ծախսեր չեն, կազմակերպել է պետք: Այս պահին կդժվարանամ ասել, թե ինչ արժե, բայց ֆանտաստիկ թվեր չեն»:

Ճարտարապետը ցավով նշեց՝  ամենավատն այն է, որ Երևանում շատ են կառուցում բարձրահարկ շենքեր:

«Առհասարակ պետք է խուսափենք այդ բարձրահարկ շենքերից: Այսօրվա նորմերն այնպիսին են, որ թույլատրվում է մինչև 20 հարկ կառուցել, բայց չեմ կարծում, որ 20 հարկանի շենքը բնակչի համար հարմար է: Կարող է վարչական շենք լինի, գրասենյակներ, բայց՝ ոչ բնակելի: Նորմալ քաղաքներում այսպիսի բարձրահարկ շենքեր չեն սարքում, Եվրոպայում որտե՞ղ են բնակելի բարձրահարկ շենք սարքում, ոչ մի տեղ: Կարծում եմ՝ Երևանում 9 հարկից բարձր չպետք է լինի»,- եզրափակեց Սաշուր Քալաշյանը:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris