Արմինկան՝ անկողնային ծանր կորոնավիրուսի, եկեղեցուց «բաժանման» մասին
PHOTOԵրգչուհի Արմինկան նոր գրառում է կատարել, որով հայտնել է, որ անցյալ տարի իր ընթացքը բավական բարդ էր։
«Այսօրվանից սկսվում է Մեծ Պահքը՝ հոգեւոր, մարմնային ու մտքային մաքրության, ապաշխարության, խաղաղության ու փորձության ընթացքը:
Անցյալ տարի բավական բարդ էր ընթացքս. անկողնային ծանր կորոնավիրուս, այնուհետեւ եկեղեցու հետ «բաժանում»՝ կարանտինի պատճառով, մի քանի ժամյա հերթեր՝ սահմանափակ քանակի լավաշ գնելու համար…

Իսկ վերջում՝ 2 րոպե տեւողությամբ աղոթք ու հաղորդություն՝դիմակներով, եկեղեցու մուտքի մոտ, առանց Սուրբ պատարագի, առանց ապաշխարության ու խոստովանության…
Բոլորին, ովքեր պահելու են Պահքը, թող լինի համբերությամբ, խաղաղությամբ ու գոհությամբ ուղեկցվող ընթացք: Աստծո սերն ու օրհնությունը բոլորիս հետ»,- Instagram-յան էջում նշել է երգչուհին։
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



