Երեւանում երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել
SOCIETYՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկվա երկրաշարժից հետո 3 հղի կին է հոսպիտալացվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահությունից:
«Նախօրեին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։
Գիշերվա ընթացքում, նույն նկատառումներից ելնելով, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը»,-ասվում է հաղորդագրությունում։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



