Yerevan, 11.May.2026,
00
:
00
BREAKING


Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ պահին և ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել. Նիկոլայ Գրիգորյան

SOCIETY

Երևանում և մի քանի մարզերում տեղական ժամանակով ժամը 15։29-ի սահմաններում երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում` 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ: «Ունենք հետցնցումային ակտիվություն, որը գնալով մարում է։ Գրանցվել է շուրջ 46 հետցնցում։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում»,- քիչ առաջ հայտնեցին Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հնարավո՞ր է՝ հետցնցումներն ավելի ուժգին լինեն, քան արձանագրված ցնցումը՝ հետաքրքրվեցինք ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանից: Ի պատասխան՝ նա նշեց. «Ընդհանրապես, հետցնցումները լինում են ավելի թույլ. եթե, ինչպես իրենք էին նշել հաղորդագրության մեջ՝ մարման գործողություններ են գնում, և 46 հետցնցում է արձանագրվել»:

Նիկոլայ Գրիգորյանը նկատում է, որ հանրության մոտ առկա է «մագնիտուդ» և «բալ» բառերի շփոթ, ուստի պարզաբանում է. «Մագնիտուդը խորության վրա է. այստեղ մենք ունենք 10 կմ խորություն: Սպիտակի երկրաշարժի ժամանակ էլ էր 10 կմ խորություն, բայց այն ժամանակ հիպոկենտրոնում մագնիտուդը կազմում էր՝ մոտ 7, իսկ հիմա՝ 4.7 է: Այն ժամանակ 7 մագնիտուդն առաջացրեց 9-10 բալ հզորության երկրաշարժ:

Իսկ բալերն էպիկենտրոնում որոշվում են այդ երկրաշարժի ուժգնությունից առաջացած հետևանքներով, այսինքն՝ ինչ ավերածություններ են եղել: Իսկ այդ 5-6 բալ երկրաշարժը դեռ չի ենթադրում որևէ ավեր կամ այլ վնաս:

Եթե մագնիտուդը շատ արագ կարելի է արձանագրել՝ սարքերը դա գրանցում են, ապա հետևանքները, որոնք չափվում են արդեն բալայնությամբ, մեզ մոտ չափվում է MSK-64 կոչվող 12 բալանոց սանդղակով»:

Մեր զրուցակիցը հավելեց, որ կոնկրետ այս բալայնությամբ երկրաշարժի հետևանքով առողջական հնարավոր խնդիրները կսահմանափակվեն գլխապտույտով, սրտխառնոցով, ոտքերի դողով և այլն:

Նա անշնորհակալ գործ է համարում հաջորդ երկրաշարժի վերաբերյալ կանխատեսումները. «Ամբողջ աշխարհով մեկ դեռևս պարզված չէ, թե երբ կարող է լինել հաջորդ երկրաշարժը: Որևէ մեկը չի կարող ասել՝ երբ, որ պահին և ինչ ուժգնությամբ երկրաշարժ կարող է լինել, և բոլոր նրանք, ովքեր խոսում են, թե քիչ հետո կրկնվի, հիմա կրկնվի և այլն,  խուճապարարներ են, և դրանց լսել չարժե:

Բայց ԱԻՆ-ի սեյսմիկ ծառայության մասնագետները, երբ սկսում են իրականացնել երկրաշարժի վերլուծություն՝ հաշվելով հետցնցումները, գրանցելով, տարբեր տեղերից հավաքելով տեղեկությունը… հիմա նրանք նստած վերլուծում են, թե ինչպես է իրեն դրսևորում այդ երկրաշարժը, ինչ զարգացում ունի, որի հիման վրա արդեն կարող են նաև ասել, որ արդեն կարող եք գնալ ձեր տները:

Հիշեցնեմ՝ դեպք ունենք, Իտալիայում է դա տեղի ունեցել, երբ սեյսմոլոգներին դատեցին, քանի որ նրանք երկրաշարժից հետո մարդկանց ուղղեցին տները, որից հետո եղավ նորից հզոր երկրաշարժ, և մարդիկ զոհվեցին»:

«Պիտի փորձենք մեր գրագիտությամբ, մեր իրազեկ լինելով՝ հաշտ ապրել երկրաշարժի հետ»,- եզրափակեց Նիկոլայ Գրիգորյանը՝ խորհուրդ տալով դիտել 18 րոպեանոց «Հաշտ ապրել երկրաշարժի հետ» ֆիլմը, որտեղ կան երկրաշարժի մասին մեզ հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ:

Հիշեցնենք, փետրվարի 5-ին Հայաստանում գրանցված 4.7 մագնիտուդով երկրաշարժից հետո ՀՀ ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ և հարակից տարածքներում առաջիկա օրերին սեյսմիկությունը շարունակելու է դրսևորվել թույլ և միջին ուժի երկրաշարժերի տեսքով: Միևնույն ժամանակ, ելնելով առկա տվյալներից, ուժեղ սեյսմիկ ցնցումների հավանականությունը փոքր է:

Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another