Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Նոյեմբերի 9-ը շարունակվում է. անգործության ծանր հետևանքները Հայաստանի ու Արցախի համար․ «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Կհամաձայնեք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի շուրջ միջազգային հանրության արձագանքը չեղավ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր։ Իսկ Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին այդպես էլ համապատասխան միջազգային գնահատական չստացավ։ Բայց չէ՞ որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց՝ գրեթե բոլոր հայտարարություններում արձանագրում էին, որ հակամարտության լուծման համատեքստում անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այստեղ մեկ այլ նրբություն կա, որ աչքի է զարնում։

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը օրվա մեջ մի քանի անգամ կարող էր հարցազրույց տալ արտերկրյա լրատվամիջոցներին, հեռախոսազրույցներ ունենալ տաբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական շրջանակների հետ ու միջազգային հանրությանը ուղերձներ հղել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի հայ բնակչության նկատմամբ իրագործվող ցեղասպանական գործողությունների իրականացման և վարձկան ահաբեկիչների կիրառման մասին։ Նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիոն չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո ևս ադրբեջանա-թուրքական տանդեմը նույն ձևով շարունակում է իր ագրեսիվ և հանցագործ գործելակերպը. ոչնչացնում են հայության պատմամշակութային արժեքները, հրաժարվում են հանձնել գերիներին, նսեմացնում են արցախահայության արժանապատվությունը և ելքեր են փնտրում, որպեսզի Արցախը տարբեր ձևերով կախվածության մեջ գցեն իրենցից։

Սակայն բավական տարօրինակ է, որ հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հարցում ուղղակի լռության ուխտ են արել։ Իսկ պատերազմական գործողություններում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին հայտարարությունները իշխանություններն ամբողջությամբ մոռացան։ Դրա մասին այլևս որևէ խոսք չկա։ Հայաստանի կողմից լռությանն ի պատասխան՝ աշխարհը լսում է ադրբեջանական տեսակետը։ Այդպես, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Ալիևը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մեղադրանքներ հնչեցրեց հայ ժողովրդի հասցեին և սպառնաց, որ փոխհատուցում են պահանջելու։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի նախագահի ստահոդ պնդումների սնանկությունն ի ցույց դնող որևէ հոդաբաշխ պատասխանի ականատես չեղանք։

Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և ժամանակ կորցնել շվեյցարական Դավոս հասնելու համար, քանի որ համաժողովն ընթանում էր առցանց, և նա կարող էր արտերկրյա գործընկերներին տեղեկացնել թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների և Արցախին օգնություն տրամադրելու խնդրի վերաբերյալ։ Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախընտրեց չմասնակցել համաժողովին։

Երևի թե ավելի կարևոր գործեր ուներ։ Իսկ մեր փոխարեն Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և նրանց խոշտանգման ենթարկելու փաստը պետք է հայկական դիվանագիտության համար հիմք դառնար Ադրբեջանին միջազգային պրեսսինգի ենթարկելու և այդ պետության հանցագործ էությունը ցույց տալու համար, բայց այս և մյուս ռազմական հանցագործությունների խնդրով պետության փոխարեն միջազգային իրավական հարթակներում զբաղված են միայն ՄԻՊ-ը և այդ հարցերով մասնագիտացված իրավապաշտպանները։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են Փաշինյանի իշխանության լուռ և կամազուրկ կեցվածքից ու պարբերաբար նոր պահանջներ են առաջ քաշում։ Եվ իրապես խաբուսիկ չէ այն տպավորությունը, որ այսօր մենք անիշխանության պայմաններում ենք ապրում։

Հակառակորդի ախորժակը զսպելու գործառույթը իրենց վրա են վերցրել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության մասին ճառեր ասող իմքայլականները, այլ ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ից ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջությամբ կապիտուլացվել են և ի վիճակի չեն պաշտպանել հայության շահերը, բայց, միևնույն ժամանակ, նրանք սոսնձվել են իրենց աթոռներին և չեն ցանկանում հեռանալ՝ թերևս վախենալով, որ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու իրենց ապաշնորհության համար։ Մեղմ ասած՝ ապաշնորհության:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving Day