Yerevan, 04.February.2026,
00
:
00
BREAKING


Օտարեկրյա դեսպանները ամանորյա տոնավաճառի ամենաակտիվ մասնակիցներից էին

SOCIETY

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացված ամանորյա բարեգործական տոնավաճառին ակտիվ մասնակցում են նաև ՀՀ-ում Չինաստանի, Բրազիլիայի, Արգենտինայի, Շվեյցարիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և Լիտվայի դեսպանատները`  նոր գույներ ավելացնելով նախաձեռնությանը: «Արմենպր ես»-ի թղթակիցը շրջել է օտարերկրյա դիվանագտական առաքելությունների տաղավարներով և արձանագրել ամենահետաքրքրաշարժ դրվագները:

Բրազիլական տաղավարում Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն բրազիլական հայտնի Կայպիրինյա ալկոհոլային կոկտեյլն է պատրաստում տոնավաճառի այցելուների համար: «Կայպիրինյան շատ հայտնի է Բրազիլիայում, սակայն այն արդեն կարելի է գնել Հոնկոնգում, Տոկիոյում, Փարիզում, Նյու Յորքում և Երևանում: Այն պատրաստվում է լայմից, եղեգնաշաքարից, սառույցից և ռոմ հիշեցնող Կաշասա խմիչքից: Կայպիրինյան շատ լավ համադրելի է Կոշինյա կոչվող բրազիլական ուտելիքի հետ, որը պատրաստվում է հավի մից և արտաքինից հավի ազդր է հիշեցնում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում բացատրեց դեսպանը:

Այստեղ ֆուտբոլի և կառնավալի սիրահարները կարող են գտնել հուշանվերներ բրազիլիայից: Տաղավարի հետևի պլանում տեղադրված մեծ էկրանին ցուցադրվում է 2016 թվականի Ռիոյի Օլիմպիական խաղերի մասին տեսահոլովակ: «Եկեք Բրազիլիա, Հայաստանը ոսկե մեդալներ է շահելու, դուք պետք է այնտեղ լինեք»,- խրախուսում է դեսպանը:

Բարեգործական տոնավաճառին այցելուների ամենաաշխույժ շարժը նկատվում էր չինական տաղավարի շուրջ: Մեր երկրում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանի կինը` Ջան Յու Մեյը, գոհունակությամբ նշեց, որ այս կերպ հայ ժողովուրդը հնարավորություն ունի ծանոթանալ չինական ապրանքատեսակներին և մշակույթին: Տաղավարը հագեցած էր չինական տարաբնույթ ապրանքներով` մետաքսե շարֆ, ճենապակե իրեր, օղի, թեյի տեսականի և այլն:

[gallery id= 56199]

«Արդեն երկրորդ տարին ենք մասնակցում այս միջոցառմանը: Մեզ ասել են, որ հավաքված ողջ գումարը կտրամադրվեն կանանց ձեռներեցության զարգացմանը: Կարծում եմ` դա շատ օգտակար գործ է և կարևոր սոցիալական նշանակություն ունի, քանի որ Հայաստանում և Չինաստանում կանայք շատ կարևոր դեր են խաղում ընտանիքում և հասարակական կյանքում»,- ասաց դեսպանի կինը:

Մի փոքր այն կողմ, ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասն այցելուներին է հյուրասիրում լիտվական շոկոլադ, բույսերից պատրաստված լիտվական լիկյոր և ավանդական հարսանեկան թխվածքը` շիկոտիսը: Շուտով հայկական շուկա մուտք կգործի մսամթերք արտադրող լիտվական նոր ընկերթյուն: «Արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել Հայաստանի խոշոր խանութների ցանցերի հետ մեր արտադրանքը մինչև Նոր տարի վաճառքի հանելու համար»,- ասաց «Klaipedos Smelte» ընկերության ծրագրերի ղեկավար Տոմաս Վալաուկասը` համոզմունք հայտելով, որ հայ րտադրողին իրենց արտադրանքը դուր կգա:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է ավանդական դարձած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա»-ն։ Այս տարի ներկայացված ավելի քան 80 տաղավարներում իրենց բազմազան արտադրանքն ու ձեռագործ աշխատանքներն են ներկայացնում ՀՀ մարզերի կին արտադրողները, անհատներ, միջազգային կառույցներ: Տոնավաճառին մասնակցել են նաև սիրիահայ կանայք:

 

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers