Եղիպատրուշում արջը հարձակվել է եւ ոչնչացրել մեղվի փեթակները. գյուղացիները վախեցած են
SOCIETYԱրագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղում հունիսի 25-ին, գիշերը, արջը մտել է բնակիչներից մեկի տուն ու վնասել մեղվի փեթակները: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց գյուղապետ Մարզպետ Գրիգորյանը:
Նա նշեց, որ արջը շուռ է տվել համագյուղացի Արեւշատ Հովհաննիսյանի մեղվի փեթակները, կերել մեղրը, մի մասն էլ հետը տարել: Գյուղապետն ասաց, որ համագյուղացին ապրում է սոցիալական ծանր պայմաններում, երեք անչափահաս երեխա ունի, կինը մահացել է քաղցկեղից, օրվա հացը մի կերպ է վաստակում, հույսը մեղուների փեթակն է, որը արջը վնասել:
Գյուղացիները վախեցած են եւ չգիտեն՝ ինչպես արջի դեմն առնել:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



