100-ամյա տղամարդուն մեղադրել են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ սպանության հանցակից լինելու մեջ
SOCIETYԳերմանիայի դատախազությունը 100-ամյա տղամարդուն մեղադրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի ծայրամասում գտնվող համակենտրոնացման ճամբարում, որոտեղ նա պահապան է աշխատել, կատարված սպանությանը մեղսակցության մեջ:
Տղամարդը Զաքսենհաուզենի ճամբարում 1942-1945 թվականներին աշխատել է որպես նացիստական կուսակցության ռազմական թեւի շարքային անդամ: Չնայած պատկառելի տարիքին՝ կասկածյալը դատարանի առջեւ կանգնելու համար պիտանի է համարվում, հայտնում է Associated Press-ը:
100-ամյա տղամարդուն առաջադրված մեղադրանքները հիմնված են Գերմանիայում վերջերս տեղի ունեցած իրավական նախադեպի վրա, որի համաձայն՝ յուրաքանչյուրը, ով օգնել է նացիստական ճամբարի գործունեությանը, կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել այնտեղ կատարված սպանություններին մասնակցության համար:



