Հրդեհ` Երևանի Մաշտոցի պողոտայում․ մեկ մարդ ծխահարված վիճակում հոսպիտալացվել է
SOCIETYՓետրվարի 9-ին, ժամը 15։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 20 շենքի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի (մոտ 60 քմ) հյուրասենյակում (մոտ 20 քմ)։
Փրկարարները բնակարանից ծխահարված վիճակում դուրս են բերել Ա․ Կ․-ին (մոտ 45 տարեկան) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, ապա՝ «Արմենիա» ՀԲԿ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։14-ին։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով։
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



