Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


«Ավելի ինքնավստահ եմ դարձել»․ «Շիրազի Վարդից» Էլեն Սարգսյանը՝ հայտնի դառնալուց հետո փոփոխությունների և նոր հետաքրքրության մասին

LIFE

Դերասանուհի Էլեն Սարգսյանի մասնակցությամբ «Արմենիա TV»-ի «Շիրազի Վարդը» հեռուստասերիալն ավարտվել է: Այն առաջին երկարաժամկետ նախագիծն էր, որում երիտասարդ դերասանուհին ընդգրկված էր:

Tert.am Life-ն Էլենի հետ զրուցել է իր ապրումների և ներկայիս զբաղվածության մասին: Դերասանուհու խոսքով՝ կկարոտի կերպարը, բայց առաջին հերթին կկարոտի մարդկանց, որոնց հետ աշխատել է:

«Միասին անցկացրած լավ օրերն ու նկարահանման ընթացքը շատ կկարոտեմ: Թիմի հետ աշխատելիս հաճույք եմ ստացել: Այդ ընթացքը ուրախությամբ ու կարոտով կհիշեմ: Նախագծի ընթացքում ձեռք եմ բերել ընկերներ, որոնք կյանքի համար են: Խաղընկերներիցս Հռիփսիմե Սարգսյանի, Դավիթ Աֆրիկյանի, Սիսիան Սեփանյանի, Դավիթ Մարդյանի հետ շատ եմ մտերմացել, մեր հետաքրքրությունները համընկել են, նրանք պահի ընկերներ չէին»,- ասաց նա։

Ըստ Էլենի՝ նախագիծը շատ է օգնել իրեն որպես դերասանուհի կայացման գործում:

«Իմ մասնակցությամբ առաջին երկարաժամկետ նախագիծն էր, որն ինձ տվեց փորձ. մեկ տարի իմ մասնագիտության մեջ եմ եղել, նոր բաներ սովորել, խաղս շտկել: Մեր թիմի յուրաքանչյուր անդամից ինչ-որ բան սովորել եմ: Մի բան է երկու ամիս նկարահանվել, այլ բան է՝ մեկ տարի: Ճիշտ է, բավականին հոգնած եմ, որովհետև առաջին անգամ էի այդքան ծանրաբեռնված աշխատում, բայց արդեն ինչ-որ բանի պակաս եմ զգում: Կարող եմ ասել, որ նախագիծն ինձ միայն տվել է ինչ–որ բան, երբեք չեմ մտածել, որ ինչ-որ բան խլել է ինձնից: Ինձ տվել է աշխատանք, ընկերներ, փորձ: Ես զբաղվում էի իմ սիրելի գործով, ինչն այս կյանքում ամենակարևորն է: Նկարահանումների վերջին ամսում շատ էի սպասում այս դադարին, որպեսզի հանգստանամ: Հիմա չգիտեմ՝ իմ դադարը որքան կտևի, բայց այն ինձ դեռ դուր է գալիս: Աշխատանքային որևէ զբաղվածություն այս պահին չունեմ, առաջարկներ՝ ևս: Երբ նկարահանվելու առաջարկներ լինեն, կհասկանամ՝ նկարահանվե՞մ, թե՞ որոշ ժամանակ շարունակեմ դադարը: Դեռ ուզում եմ որպես դերասանուհի ներկայանալ, բայց չգիտեմ՝ հետո ինչպես կլինի: Երևի փոփոխական մարդ եմ, համենայն դեպս, ինձ շատ են դա ասում»,- նշեց նա:

Դերասանուհին ընդգծեց, որ հիմա իրեն փողոցում տեսնում են, ճանաչում են, լուսանկարվում, զրուցում իր հետ, ինչը շատ հաճելի է, բայց իր կյանքում առանձնապես ոչինչ չի փոխել:

«Ինձ մոտ հանրային մարդ դառնալը միանգամից չի եղել, ես դրան փուլերով եմ եկել՝ քայլ առ քայլ: Ինձ ինչ-որ հարցերում ինձ չեմ սահմանափակում՝ մտածելով, թե հնարավոր է կողքից տեսնեն։ Դա շատ կարևոր է: Ինձ համար ոչինչ չի փոխվել բացի այն հանգամանքը, որ դրսում ինձ ճանաչում են, նաև մի փոքր ներքին ինքնավստահությունս է ավելացել: Երբ մարդիկ գնահատում են աշխատանքս, դա որպես նշան եմ ընդունում, որ ճիշտ գծի վրա եմ: Ինքնավստահություն եմ ձեռք բերում, որ մյուս նախագիծն ավելի համարձակ սկսեմ: Երբ ընդունում եմ նկարահանվելու առաջարկը կամ քասթինգի եմ մասնակցում և հաստատվում որևէ դերի համար, սկսում եմ մտածել՝ ինչպե՞ս հաջորդ քայլս ճիշտ անեմ: Երբ նախագծերը հաջողվում են, ներքին երկմտանքներս քչանում են: Ուրախ եմ, որ մասնացել եմ «Շիրազի Վարդը» նախագծին և մարդիկ ինձ հիմա ասոցացնում են այդ նախագծի հետ»,- ասաց նա:

Դերասանուհին նկատեց, որ դադարի այս շրջանում ազատ ժամանակը զուր չի անցկացնի. պատմեց, որ ուզում է ինքնազարգացմամբ և ինքնակրթությամբ զբաղվել: «Վաղուց էի ցանկանում յոգայի գնալ, բայց չգիտեմ՝ զբաղվածությո՞ւնը, թե՞ ալարկոտությունը խանգարում էին: Յոգան շատ կարևոր է շնչառության, ներքին ներդաշնակության համար, ինձ շատ հետաքրքիր է: Հիմա 1 ամսվա դասընթացների համար փաթեթ եմ նվեր ստացել, կարելի է ասել, ստիպված եմ գնալ, հետո արդեն կշարունակեմ»,- ընդգծեց նա:

Էլենը նաև ասաց, որ ժամանակի մի մասն օգտագործելու է ժամանցի՝ ֆիլմեր ու սերիալներ դիտելու համար: «Ուզում եմ ինչքան հնարավոր է շատ ֆիլմեր ու սերիալներ դիտել: Վերջերս «Почему женщины убивают» սերիալն եմ դիտել, որի սյուժեն շատ հետաքրքիր էր, խորհուրդ եմ տալիս դիտել: Առհասարակ, նախընտրած ժանրեր չունեմ, բայց հազվադեպ եմ ֆանտաստիկ և սարսափ ժանրի ֆիլմեր դիտում: Վերջին շրջանում նաև «The Gentlemen» ֆիլմն եմ դիտել, որը ևս շատ եմ հավանել: Մի այսպիսի բնավորություն ունեմ. ֆիլմը միշտ մինչև վերջ եմ դիտում, եթե նույնիսկ սկիզբն ինձ դուր չի գալիս, դա գալիս է համալսարանական տարիներից: Մեր դասախոսներից Վալերի Գասպարյանն ասում էր, որ ֆիլմն անպայման պետք է դիտել մինչև վերջ, որպես մասնագետ, իրավունք չունենք մինչև վերջ չդիտել ու չհավանել» ,- եզրափակեց նա:

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy