Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ՓԵՏՐՎԱՐԻ). Հան­վել է Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյան գոր­ծու­նե­ու­թյան կա­սե­ցու­մը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՐ

Ատամնաբույժների համաշխարհային օր, Ռուսաստան՝ Քաղավիացիայի օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1872 – ծնվել է քաղաքական և ռազմական գործիչ, ԱՄՆ-ում Հայաստանի առաջին Հանրապետության դեսպան, «Նեմեսիս» գործողության կազմակերպիչներից մեկը՝ Արմեն Գարոն։

1885-ծնվել է բանաստեղծ Վահան Տերյանը:

1886– ծնվել է քաղաքական, հասարակական գործիչ Ալեքսանդր Մյասնիկյանը:

1888 –ծնվել է ռուսաստանահայ մաթեմատիկոս, երկրաֆիզիկոս և գյուտարար Երվանդ Կողբետլ յանցը:

1903 – ծնվել է գրող Վազգեն Շուշանյանը:

1935 –ծնվել է կենդանաբան Էռնեստ Հարությունյանը:

1953 –վախճանվել է Սոսե Մայրիկը՝ ֆիդայի Աղբյուր Սերոբի կինը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իրանի հետ:

1998 – Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից հանվել է Հայ հեղափոխական դաշնակցության գործունեության կասեցումը։

2005-ուժի մեջ են մտել Ազգային ժողովի կանոնակարգի փոփոխությունները. մասնավորաբար եռօրյա նիստերի փոխարեն սահմանվել են քառօրյա նիստեր:

2006-Թուրքիայի Ուրֆա քաղաքի դատարանը ավելի քան մեկ տարի քննելուց հետո արդարացրել է «Ակոս» երկլեզու թերթի խմբագրապետ Հրանտ Դինքին, որը ամբաստանվում էր չորս տարի առաջ Ուրֆայի մի գիտաժողովում Թուրքիայի խորհրդանիշներն անարգելու մեջ:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում բացել է ճոպանուղու նոր գիծը:

2017-Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել մեկ տարի առաջ ստամբուլահայ տարեց ոսկերիչ Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մեղավոր ճանաչված ՀՀ երեք քաղաքացիների:

ԱՇԽԱՐՀ

1529 -Ռեֆորմացիայի կողմնակիցները թալանել և պղծել են Բազելի Կաֆեդրիալ եկեղեցին:

1666 - ծնվել է բրիտանացի ռազմական գործիչ, բրիտանական բանակի առաջին ֆելդմարշալ Ջորջ Դուգլաս-Համիլտոնը:

1695 -Մորեական պատերազմի ժամանակ Ինուսսես կղզու մոտ տեղի է ունեցել ծովամարտ թուրքական և վենետիկյան նավատորմերի միջև, որը ավարտվել է «ոչ-ոքի»:

1737 –ծնվել է ամերիկացի փիլիսոփա, գրող Թոմաս Փեյնը:

1801 -Լյունվել քաղաքում Ֆրանսիայի և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, որը վերջ է տվել երկրորդ հակաֆրանսիական կոալիցիային և հիմք դարձել հետագայում Ֆրանսիայի և նրա հակառակորդների միջև մի շարք խաղաղության պայմանագրերի կնքման:

1846 -ծնվել է գերմանացի ինժեներկոնստրուկտոր Վիլհելմ Մայբախը, որը Գոտտլիբ Դայմլերի հետ համատեղ հանդիսանում է առաջին մոտոցիկլի, ինչպես նաև «Mercedes» մակնիշի առաջին ավտոմեքենայի ստեղծողը:

1849 -«Ժողովուրդների գարնան» ժամանակ Գարիբալդին Հռոմում հռչակել է հանրապետության ստեղծումը:

1857 –ծնվել է հույն բանաստեղծ Սոլոմոս Դիոնիսոսը:

1881 –վախճանվել է ռուս գրող Ֆեոդոր Դոստոևսկին:

1885 – ծնվել է ավստրիացի երգահան, երաժշտական էքսպրեսիոնիզմի և «Վիեննական երկրորդ դպրոցի» կարկառուն ներկայացուցիչ Ալբան Բերգը:

1895 – ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Հոլիոկ քաղաքում անցկացվել է վոլեյբոլի առաջին խաղը։

1897 -Ռուսական Կայսրությունում կայացել է առաջին համընդհանուր մարդահամարը:

1900 -20-ամյա ամերիկացի թենիսիստ Դվայտ Դևիսը հիմնադրել է իր անունը կրող առաջնությունը, որն այսօր ամենահայտնի մրցաշարերից մեկն է:

1904 -ճապոնական ականակիրները տորպեդահարել են Պորտ-Արտուրում կայանած ռուսական նավատորմի նավերը, որն էլ սկիզբ է դրել Ռուս-ճապոնական պատերազմին:

1920– Փարիզում համաձայնագիր է ստորագրվել Շպիցբերգենի կղզիախմբի օգտագործման վերաբերյալ, ներկայումս ստորագրող խմբի անդամ է մոտ 50 երկիր։

1931 - պաշտոնապես բացվել և առաջին նկարահանումային օրն է եղել «Սոյուզկինոյի» կենտրոնական ֆաբրիկայում (ներկայումս՝ «Մոսֆիլմ»):

1960 – ամերիկյան դերասանուհի Ջոան Վուդվարդի պատվին Հոլիվուդյան փառքի ծառուղում ստեղծվել է առաջին աստղը։

1964-տեղի է ունեցել 9-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Ինսբրուք, Ավստրիա):

1971 - ամերիկյան Ապոլոն-14 տիեզերանավը Լուսնի վրա երրորդ անգամ անձնակազմով իջնելուց հետո վերադարձել է Երկիր:

1984 –վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Յուրի Անդրոպովը: 1990-Լեհաստանի գերբի վրա արծիվը կրկին թագ է ստացել:

1991 - Լիտվայում կայացած հանրաքվեին ընտրողները քվեարկել են անկախության օգտին:

1998-տեղի է ունեցել երկրորդ մահափորձը Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի նկատմամբ:

2009 - Դալայ-լաման դարձել է Հռոմի պատվավոր քաղաքացի:

2010– Եվրախորհրդարանի կողմից հաստատվել է Եվրոպական միության եվրահանձնաժողովի նոր կազմը։

2016 -Աբխազիայում արգելվել են աբորտները:

2018 –տեղի է ունեցել 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Փխենյան, Հարավային Կորեա):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris