Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն. խաղաղապահների հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվի. ԱԻՊԾ
SOCIETYԱդրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



