Yerevan, 14.October.2026,
00
:
00
BREAKING


Սյունիքն ամենասովորական հրետանիով Ադրբեջանը կարող է ծածկել, ուստի մեզ պետք է արդիական ու նախաձեռնող բանակ. Ավետիք Չալաբյան

INTERVIEW

«Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը վստահեցնում է՝ արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո արագ տեմպերով պետք է զբաղվել բանակի արդիականացմամբ, որի համար մինչև անհրաժեշտ առաջնահերթությունների սահմանումը՝ նախ պետք է հասկանալ, թե որոնք են ապագայում լինելու և՛Հայաստանի, և՛ Արցախի առաջ ծառացած ռազմական սպառնալիքները, իսկ դա հասկանալու համար  նախ պետք է ետ նայել ու տեսնել՝ ինչպիսի բանակ ունեինք մինչև պատերազմը, և ինչ խնդիր էր դրված բանակի առաջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով  հայկական բանակի առջև նախկինում ծառացած խնդիրներին, ունեցած կարողություններին և որդեգրած մարտավարությանը, ասաց Ավետիք Չալաբյանը:

«Մինչև այս պատերազմը մենք ունենինք բավական երկար և կայունացած առաջնագիծ։ Ամբողջ պաշտպանական դոկտրինը կառուցված էր հետևյալի վրա՝ ՀՀ-ն գտնվում է ՀԱՊԿ-ի գործունեության գոտում, ուստի ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմն Արցախն է ու առաջնագիծը, հետևաբար՝ մենք մարտը վարում ենք առաջնագծում և պահում դիրքերը։ Մեր բանակի և երկրի ղեկավարության տրամաբանությունը հետևյալն էր՝ մեր ուժերը սահմանափակ են, ուստի մեր լավագույն շանսն առաջնագիծը պաշտպանելն է։

Ցավոք, այս պատերազմի ընթացքում մենք տեսանք, որ ցանկացած պաշտպանական դոկտրին, եթե չի փոխվում 20 տարվա ընթացքում, հնանում է։ Առաջնագիծը պաշտպանելու մեր դոկտրինը հնացած էր,  և դա էր նաև այս պարտության էական  պատճառներից մեկը։ Ակնհայտ է, որ եթե դու բանակը պատրաստում ես նրան, որ միայն առաջնագիծը պաշտպանի, դրանից բխում են խնդիրներ, որից էլ  օգտվեց հակառակորդը։ Խնդիրներից էր, օրինակ, այն, որ ավելի մեծ խորության վրա չկային պաշտպանական բնագծեր, բունկերներ, հակատանկային փոսեր և այլ պաշտպանական ամրություններ, ուստի այս պատերազմի ընթացքում, երբ ճեղքվեց մեր առաջնագիծը, դրանից հետո մեր պաշտպանության համակարգը պատրատ չէր նորմալ պաշտպանական մարտ վարելուն»,- ասաց  Չալաբյանը ՝ շեշտելով, որ այս խնդիրների պատճառով մենք շատ դեպքերում անգամ չենք կարողացել մեր տեխնիկան տեղափոխել, օրինակ, այդպես է եղել Ֆիզուլիի և Ջաբրայիլի զորամասերում. տեխնիկան ամբողջությամբ մնացել է հակառակորդին, որովհետև ոչ միայն չենք կարողացել տեղափոխել, այլ նաև  տեղափոխելու տեղ էլ չենք ունեցել։

Ըստ Չալաբյանի՝ որպեսզի ապագա հնարավոր պատերազմում նման խնդիրների առաջ չկանգնենք, անհրաժեշտ է փոխել մեր մարտավարությունն ու ստեղծել անվտանգության այլ գոտիներ։

«Այլևս նախկին պաշտպանական ամրությունների համակարգը չունենք։ Հիմա Արցախն անկլավ է, ունենք ճանապարհ, որը խաղաղ նպատակով է կիրառելի, ռազմական նպատակով՝  ոչ, որովհետև, եթե փորձի այդ ճանապարհով անցնել մեր ռազմական շարասյունը, հակառակորդը ցաքուցրիվ կանի այն՝ ընդամենը ճանապարհի երկու կողմից երկու հրետանի կիրառելով։ Մյուս կողմից,  հակառակորդը նաև երկու կողմից մոտեցել է Սյունիքին այնպես, որ մեր ռազմավարական ճանապարհները կա՛մ հայտնվել են նրանց կրակի տակ, կա՛մ անցնում են նրանց տարածքով, հետևաբար՝ այդ ճանապարհներն էլ չենք կարող օգտագործել։ Սյունիքը հիմնականում Ադրբեջանի այսօրվա դիրքերից 20-30 կիլոմետր խորություն ունի, և ամենասովորական հրետանիով Ադրբեջանն այդ տարածքը կարող է ծածկել։ Ադրբեջանը շատ արագ կարող է կտրել նաև Մեղրիի ճանապարհը, ուստի մեզ պետք է արդիական ու նախաձեռնող բանակ, որովհետև մեր՝ մինչև հիմա ունեցած պաշտպանական պատերազմ վարելու տրամաբանությունն այլևս չի գործում, այդ ձևով շարունակելու դեպքում  Սյունիքը  կկորցնենք։ Հիմա  պետք է անցնել այլ տրամաբանության։ Սահմանների պահպանությունը պետք է ավտոմատացնել:

Փորձը ցույց է տալիս, որ աշխարհը գնում է ավտոմատացման ճանապարհով, և դա ավելի էժան է, քան մարդկային ռեսուրսի օգտագործումը. Օրինակ, մեկ մարտական դիրքը պաշտպանում է 25-30 մարդ, որոնք իրականացնում են դիտարկում, սրա այլընտրանքը հետևյալն է՝ նույն այդ դիրքում  պետք է ունենալ 1-2 օպերատոր, որոնք սարքավորումների՝ ռադարներ, հետախուզական ԱԹՍ-ներ և այլն, կառավարման վահանակի միջոցով տեսանելի են դարձնում զինվորի համար ամեն ինչ, իսկ այս ու այլ անհրաժեշտ սարքերը և տեխնիկան Հայաստանում կան, և մեզ մնում է ընդամենը դրանք տեղայնացնել ու հասանելի դարձնել»,- ասաց մեր զրուցակիցը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք գործող Կառավարության վարած քաղաքականության պայմաններում լուծել իր նշած խնդիրները, և հնարավո՞ր է արդյոք դա  անել այն դեպքում, երբ 2021 թվականի բյուջեով Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 300 միլիարդ դրամ, «Արար» հիմնադրամի հիմնադիրը պատասխանեց.

«Այս հարցն այս Կառավարությանը չէի վստահի, որովհետև եկել եմ այն համոզման, որ այս Կառավարությունը անվտանգության խնդիրները լուծելու կարողություն չունի։ Մեզ պետք է այլ տիպի Կառավարություն, որը  իսկապես անվտանգային խնդիր  կլուծի, ոչ թե զորքը ետ կքաշի Շուռնուխ  ու կասի, թե ադրբեջանցիները մեզ էլ ձեռք չեն տա։ Մեզ անհրաժեշտ է նաև, որ մեր ռազմական մասնագետները կրթություն ստանան այնպիսի բուհերում, որտեղ սովորեցնում են, թե ինչպես պետք է  կազմակերպել  հակաօդային էշելոնացված համակարգ, որովհետև որպեսզի հաջորդ պատերազմում չպարտվենք օդում, մեզ պետք է էշելոնացված պաշտպանություն։ Մեզ պետք են լավագույն ռազմական մասնագետները, որոնց պետք է ընտրենք՝ ինչպես մեր երկրից, այնպես էլ հրավիրենք դրսից՝ արդիական, ժամանակակից  բանակ ունենալու համար»։

Որտեղի՞ց հայթայթենք այդ դեպքում գումար՝ այդ նպատակին հասնելու համար. Այս  հարցին ի պատասխան՝ Չալաբյանը նշեց, որ գումար կա՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս, որը կարող է ուղղվել այդ նպատակին, եթե, իհարկե, լուծվի մեկ այլ խոչընդոտող հանգամանք։

«Մենք կարող ենք ահրաժեշտ սպառազինությունը ձեռք բերել՝ ինչպես Ռուսաստանից, այնպես էլ՝ Հայաստանից, իսկ այն, որ Հայաստանից մինչև հիմա ձեռք չի բերվել, դա մեր մեծագույն խնդիրն է, որովհետև բանակ-զենքի արտադրություն համագործակցության շղթան բացարձակ արդյունավետ չէ։ Բանակն ու զենքի արտադրողը խոսում են տարբեր լեզուներով, և դա այդպես է եղել 2016 թվականից ի վեր. Օրինակ, ԱԹՍ-ների արտադրությունը դիտարկենք՝ արտադրվել են ԱԹՍ-ներ, առաջին արտադրվածները չեն կիրառվել, և բանակը չի կարողացել այդ ոչ կատարյալ ռեսուրսը վերցնել, զարգացնել ու կատարելագործել, փոխարենը՝ օրինակ, Ռուսաստանում, այսօր կիրառված սպառազինությունը ստեղծվել է 20 տարի առաջ։ Մենք, իհարկե, այդքան ժամանակ չունենք, ուստի երբ արտադրողը բերում է իր առաջին արտադրանքը, որը կատարյալ չէ, բանակը ոչ թե պետք է մերժի, այլ առաջարկի փորձարկել, գտնել սխալներն ու գնալ սխալների ուղղման, ինչը թանկ է և հավելյալ ծախս՝ արտադրողի համար, և հենց դրա համար է նաև, որ պետք է գտնել ֆինանսավորում, իսկ քանի որ ամբողջ պաշտպանության և ռազմարդյունաբերության գործը չի կարելի թողնել պետության վրա, հիմա մարդիկ պատրաստ են գումարներ ներդնել ռազմարդյունաբերության մեջ»,- եզրափակեց Ավետիք Չալաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact