Yerevan, 11.August.2026,
00
:
00
BREAKING


«Զինադադարից 36 օր հետո իմ պապական հողը գրչի մեկ հարվածով նվիրել են թուրքին․ հիմա այսքան բանն ասելուց վախենա՞նք, թե՞ ամաչենք, ումի՞ց վախենանք»․ Հին Թաղերի համայնքապետ

SOCIETY

Նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից հետո, որում հստակ նշված էր, որ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակվեցին Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի վրա, որի հետևանքով հայկական կողմից եղան զոհեր և գերեվարվածներ։ Սրանով փաստացի Ադրբեջանը խախտեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և իր վերահսկողության տակ վերցրեց Հին Թաղերն ու Խծաբերդը։ Դեկտեմբերի 16-ին այդ գյուղերն արդեն Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ էին։

Երկու գյուղերի գրավման հետ կապված այս պատմության մանրամասները մինչև օրս բոլորի համար մութ է, իսկ ովքեր մասնակցել են Արցախի 44-օրյա պատերազմին և տեսել են իրականությունը, միայն մեկ բան են ասում՝ այդ գյուղերը և առհասարակ Արցախի տարածքները պարզապես նվիրեցին թշնամուն։

168.am-ը Հին Թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանից հետաքրքրվեց՝ իր համար պա՞րզ է, թե ինչպես թշնամուն հաջողվեց Խծաբերդն ու Հին Թաղերը հրադադարից հետո վերցնել իրենց հսկողության տակ։

«Նոյեմբերի 9-ին, երբ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրեցին, իմ տղերքը՝ հինթաղեցիները, ինչպես նաև՝ բանակից ու ՄՈԲ-ից, պահում էին Հին Թաղերի ու Խծաբերդի տարածքը․․․ մինչև նոյեմբերի 29-ը դիրքեր էին պահում, բայց քանի որ դեկտեմբերի 1-ին Բերձորը պետք է հանձնեին Ադրբեջանին՝ իմ տղերքին փոխեցին։ Դեկտեմբերի 12-ի հետ կապված՝ տղաներ ունեի Հին Թաղերում, որոնք այսօր, ցավոք, չգիտեմ՝ որտեղ են, գերի՞ են, թե՞ զոհված, նրանց ասելով՝ նոյեմբերի մինչև 22-ը ռուսները եկել, տարածքը նկարել են, ֆիքսել են, թե որտեղ են հայերը կանգնած, և որտեղ են կանգնած թուրքերը։ Տղերքը հույսով սպասել են, որ ռուսը կգա, չէ՞ որ պատերազմող կողմերը որտեղ կանգնել էին, պետք է մնային իրենց տեղերում։ Նորից եմ կրկնում՝ սա լսել եմ տղաներից, որոնք գտնվել են Հին Թաղերում ու Խծաբերդում և որոնց ճակատագիրն այսօր անհայտության մեջ է»,- նշեց Էդուարդ Այվազյանը։

Նա նշեց, որ այդ ժամանակ գյուղում բնակիչներ չեն եղել, քանի որ գյուղից 1 կմ հեռավորության վրա ադրբեջանցի զինվորներն էին կանգնած, բայց գյուղը պաշտպանում էին վրիժառուների ջոկատը՝ կազմված գյուղացիներից, որոնց միացել էին նաև ՄՈԲ-ի տղաները։

Ըստ գյուղապետի, հինթաղերցիներն այսօր ժամանակավոր բնակվում են Հայաստանում, մինչև լուծվի նրանց բնակարանների խնդիրները։

«Ես մեկ առ մեկ գիտեմ, թե նրանք որտեղ են ապրում, ինչ պայմաններում, բոլորի հեռախոսահամարներն էլ ունեմ, իմ բոլոր համագյուղացիները գտնվում են ՀՀ տարածքում։ Այդ գյուղերը նվիրաբերեցին թուրքին, այս բառերի համար, գիտեմ, ինձ կանչելու են ռազմական ոստիկանություն, չգիտեմ՝ ինչ են ուզում ասել, սարքել։ Ինչ լսել ու տեսել եմ, այն եմ ասում, որ իմ գյուղը տվել են թուրքերին, իմ գյուղը չի գրավվել, հրադադարից հետո Խծաբերդն ու Հին Թաղերը ուղղակի տրամադրել են Ադրբեջանին։ Սա մենք ինչպե՞ս հասկանանք, կներեք, հիմա եվրեյի նման ես եմ հարց տալիս, հիմա ինչպե՞ս հասկանանք, որ զինադադարից 36 օր հետո Հին Թաղերն ու Խծաբերդը նվիրաբերեցին թուրքերին: Իմ պապական հողը, որտեղ դարեր շարունակ թուրքի ոտք չէր մտել, գրչի մեկ հարվածով նվիրել են թուրքին, հիմա այսքան բանն ասելուց վախենա՞նք, թե՞ ամաչենք, ումի՞ց վախենանք»,- շեշտեց Հին Թաղերի համայնքապետը։

Նա նաև ընդգծեց, որ Արցախի առաջին պատերազմում վրիժառու ջոկատի հրամանատարն է եղել, և իր ջոկատի հետ միասին կարողացել է պաշտպանել Հին Թաղերն ու Խծաբերդը։

«Մեր հույսը մեզ վրա էինք դրել ու պաշտպանում էինք մեր հողը, այն ժամանակ մեր մեջ դավաճան չունեինք, իմ աչքերով տեսած ու լսած պատմությունները կանեմ, Հադրութի, Շուշիի գրավման մասին, ես չգիտեմ՝ այս ինչ խաղեր է կատարվում՝ հօգուտ թուրքերի, բայց ոչ հայերի։ Ես այդքանը չեմ կարող ձեզ բացատրել»,- եզրափակեց  Էդուարդ Այվազյանը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում նաև՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Results of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan