Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞. Սեյրան Օհանյանը՝ Ջալալ Հարությունյանին պաշտոն տալու մասին. «Հրապարակ»

INTERVIEW

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, պատերազմում ծանր վիրավորված Ջալալ Հարությունյանին այսօր Հայաստանի իշխանությունները պաշտոն են տվել՝ նշանակելով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Նրա այս նշանակումն արդեն իսկ կրքեր է բորբոքել, որ Ջալալ Հարությունյանին, փաստորեն, պաշտոն տվեցին, որ նա էլ լռի ու չխոսի։

Իսկ ի՞նչ է մտածում այս նշանակման մասին, հարցրինք գործող իշխանություններին բուռն քննադատող պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, ում հետ զրուցել է «Հրապարակի» լրագրողը:

««Ես առաջին հերթին մարդկային առումով, և որպես նախկին իմ ծառայակից և մարտական ընկերոջ արժանիքները հաշվի առնելով՝ նորմալ եմ համարում, որովհետև Ջալալը մեր զինված ուժերի գրագետ, բանիմաց սպաներից մեկն է, և կարծում եմ, որ ինքը գործող բանակում եղել է մինչև վիրավորվելը, մարտական գործողությունները ղեկավարել է, այնուհետև ապաքինվելուց հետո գտնվել է կադրերի տրամադրության տակ, և նրա նշանակումը դիտարկում եմ զինված ուժերի կադրային քաղաքականության շրջանակներում»,-ասաց պարոն Օհանյանը։

-Իսկ քաղաքական իմաստով ինչպե՞ս եք գնահատում։

-Ի՞նչ նկատի ունեք։

-Նկատի ունեմ այն, որ շատերը սպասում էին, որ Ջալալ Հարությունյանը ապաքինվելուց հետո շատ բան կունենա ասելու, պատմելու պատերազմում թույլ տրված սխալների, խնդիրների հետ կապված, բայց նրան նշանակում են ՊՆ-ում բարձր պաշտոնի՝ գուցե նաև դրանով լռեցնելով նրան։

-Դե, էդ հարցերը պետք է տալ արդեն Ջալալին, ես իրենց էսօրվա հարաբերություններին ղեկավարության հետ չեմ տիրապետում, չեմ կարող ասել։

-Բայց նույն կերպ Ձեզ էլ կարող էին առաջարկել պաշտոն, որպեսզի Դուք էլ լռեիք, չխոսեիք, չբարձրաձայնեիք խնդիրների մասին, բայց տեսնում ենք, որ եզակի սպաներից եք, որ խոսում եք ու չեք լռում։

-Դուք չպետք է մոռանաք, որ ես արդեն 4 տարի է՝ որևիցե պետական պաշտոնի չեմ, և դեռևս 2016 թվականի հոկտեմբեր ամսին եմ մերժել բոլոր այն առաջարկությունները, երբ որ ինձ կառավարության կազմում չէին ընդգրկել՝ Անվտանգության խորհրդի քարտուղար և այլ բարձր պաշտոններ, այսինքն՝ ես այն անձնավորություններից եմ, որը փոփոխությունների կողմնակից է և փոփոխություններն են զարգացման հիմք հանդիսանում։ Ե՛ւ 2016 թվականին եմ դրա կողմնակիցը եղել, և՛, առավելևս, այսօրվա այս, կարելի է ասել, ողբերգական ու նաև խայտառակ պարտությունից հետո։

-Այդ դեպքում ի՞նչը կարող էր ստիպել, որ Ջալալ Հարությունյանն էլ գնար այս ճանապարհով։

-Դե, Ջալալ Հարությունյանը բանակի գործող գեներալ է, էդ հարցը պետք է տալ իրեն, ես չեմ կարծում, թե գործող բանակի գեներալները պետք է քաղաքականությունից զերծ լինեն և, միևնույն ժամանակ, ինքնուրույն որոշումներ պետք է կայացնեն։ Ինքն ունի իր գնահատականը, ես իրեն՝ որպես անձնավորություն,հարգում եմ, և էդ հարցերը պետք է իրեն ուղղեք։

-Պարզապես ստացվում է, որ հերթով բոլոր կարևոր ֆիգուրները, որոնք պատերազմում մասնակցություն են ունեցել և կարող էին շատ բան խոսել, ստացվում է՝ այս ձևով մեկուսացվում են, որ չխոսեն։

-Դե, գիտե՞ք, պետք է հարց տալ՝ իսկ Ջալալը խոսելու բան ունի՞, էդ հարցերը պետք է տալ Ջալալին։ Ջալալն ունի իր վերլուծությունները, իր մեկնաբանությունները, և իր գնահատանքի արդյունքում է իր ճակատագրին վերաբերող որոշումներ ընդունում»,-գրում է լրատվամիջոցը:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6