Աղդամում տեղակայված ռուս զինծառայողները սկսել են անօդաչուներով վերահսկել իրավիճակն Արցախում
SOCIETYՌուս զինվորականները, որոնք թուրքերի հետ տեղակայվել են Աղդամում, սկսել են անօդաչու թռչող սարքերով վերահսկել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, այսօր հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունն ընդգծել է, որ ռուս զինվորականները կիրառում են ռուսական անօդաչու թռչող սարքեր՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10»։ Նշվում է, որ այդ սարքերի օգնությամբ անընդհատաբար ստացվում են տեղեկություններ ու կադրեր՝ զինտեխնիկայի, զինվորների տեղաշարժի մասին, ինչպես նաև արձանագրվում են «շփման գիծը հատելու բոլոր փաստերը»։ Ռուս-թուրքական կենտրոնը բացվել է անցած շաբաթ օրը՝ Աղդամի շրջանում, նախնական փուլում այնտեղ տեղակայվել է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years
5
Ucom Upgrades Internet Speed for Unity Packages



