Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել․ Լևոն Քոչարյան
BLOGԼևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր դավաճանական խմբակի կարկառուն հողատուներից մեկը լրագրողի հետ զրույցում հռետորական հարց հնչեցրեց, թե ինչու Ռոբերտ Քոչարյանի Ստեփանակերտի տան վրա ռումբ չի ընկել:
90ականներին, երբ հայրս Արցախում շարժման առաջնորդն էր, թե՛ իր աշխատավայրը, թե՛ մեր տան շրջակայքը ռմբակոծվում և հռթիրակոծվում էր անդադար, որի հետևանքով 1992-ին ծանր վիրավորվեց նաև մայրս:
Երկիրը ծնկի բերած, եկրին տասնյակ միլիարդ դոլարների վնաս հասցրած և ի վերջո մեր հազարավոր տղաների մահվան պատճառ դարձած այս սրիկաները շարունակում են ցինիկաբար լայն ժպիտով հարցազրույցներ տալ, անամոթաբար ստել, մեղադրել բոլորին ամեն ինչում, միայն, թե չկորցնեն իրենց աթոռներն ու պարգևավճարները:
P.S.Այս նկարն արվել է մեր Ստեփանակերտի բնակարանի պատշգամբից հոկտեմբերի 4-ին, երբ հրթիռը պայթեց մեր տնից 20-25 մետր հեռավորության վրա գտնվող մեր հարևանների տների վրա: (Երևի наводка-ն մի քիչ սխալ են տվել ձեզ հայտնի մարդիկ): Այդ օրերին ինչպես գիտեք հայրս Ստեփանակերտում էր և մեր տանն էր գիշերում: Ռմբակոծությունից հետո հնարավոր չէր տանը մնալ, քանի որ վնասվել էին նաև մեր տան դռներն ու լուսամուտները:
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
The international chess tournament supported by IDBank has concluded
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Announces Change in Executive Leadership
5
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



