Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բաժանվել ենք, բայց դեռ սիրում եմ Իրինային՝ չնայած բոլորը մտածում են՝ նա սիրում է, ես՝ ոչ». Գևորգ Մկրտչյանը՝ իր և Իրինա Այվազյանի բաժանման և հաշտության քայլ չանելու պատճառի մասին

LIFE

Երիտասարդ երգիչ Գևորգ Մկրտչյանը և դերասանուհի Իրինա Այվազյանը բաժանվել են։ Իրինան օրերս հարցազրույց էր տվել և ասել, որ դեռ սիրում է, իսկական սերը միանգամից չի մոռացվում: Ինչ վերաբերում է Գևորգի զգացմունքներին՝ Իրինան նշել էր, որ չգիտի՝ Գևորգը դեռ սիրո՞ւմ է, թե՞ ոչ։

Tert.am Life-ի հետ զրույցում երգիչ Գևորգ Մկրտչյանը պատմել է բաժանման, իր հասցեին հնչող մեղադրանքների և մինչև այսօր Իրինային սիրելու մասին:

Գևորգի խոսքով՝ բաժանման մասին խոսակցությունները և իր հասցեին հնչող մեղադրանքները շատ են: «Ինձ շատ են մեղադրում, մարդիկ տրամադրված են իմ դեմ, բայց ես մարդկանց պատկերացրած վատ սիրող տղան չեմ, ուղղակի չեմ կարողանում այս թեմայի մասին խոսել: Երևի այսպես սխալ է, որովհետև մարդիկ տեսնում են միայն մեկ կողմը, ընդհանուր կարծիք չեն կազմում: Բոլորը մտածում են՝ Իրինան սիրում է, ես՝ ոչ, բայց այդպես չէ: Եթե ես չսիրեի, Իրինայի հետ ընկերություն չէի անի: Եթե հարաբերություններ ենք ունեցել, նշանակում է՝ սիրել ենք միմյանց: Եթե չսիրեինք, այդ ամենը հանրային չէինք դարձնի, մեր առաջին համատեղ լուսանկարը հենց ես եմ հրապարակել իմ էջում: Նպատակս ոչ թե մեր հարաբերությունները հանրային դարձնելն էր, այլ անկեղծ սիրել եմ ու թաքցնելու ոչինչ չեմ ունեցել: Եթե արտահայտվել եմ, նշանակում է՝ սիրել եմ»,- ասաց նա:

Հարցին՝ մինչև հիմա սիրո՞ւմ է Իրինային, Գևորգը պատասխանեց. «Ես և Իրինան այս թեման չենք քննարկել իրար հետ, բայց ինձ մոտ ևս ոչինչ չի անցել, դեռ սիրում եմ, ինչի մասին Իրինան հարցազրույցիցս կիմանա»։

Երգիչը նկատեց, որ իրեն շատ են գրում, որ քայլ անի, որպեսզի հաշտվեն, սակայն դա իրենց որոշումն է․ «Մեր հարաբերությունները հանրային են եղել, բայց անձնական են: Չեմ ուզում, որ մարդիկ մեզ ցուցումներ տան կամ ասեն՝ գնա, այդ աղջկա հետ միացիր»։
Այնուամենայնիվ, երգչից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ հաշտության քայլ չի անում, եթե թե՛ ինքն է սիրում, թե՛ Իրինան․ «Խնդիրը քայլ անել–չանելը չէ։ Մենք եկել ենք մի կետի, երբ մեզ դադար ու ժամանակ է պետք»։

Երգիչը դժվարացավ ասել, թե իրենց բաժանումն ինչքանով է բացասական ազդել իր վրա, բայց առաջ ակտիվ էր սոցցանցերում, հիմա՝ ոչ: Նա հայտնեց, որ առաջիկայում մեկնելու է երկրից, ինչը կօգնի հասկանալ ու վերլուծել իրավիճակը․ «Շուտով երկար ժամանակով մեկնելու եմ Ռուսաստանի Դաշնություն: Հիմնական առիթը համերգներն են, բայց մեր բաժանումն էլ պատճառ դարձավ, որ մեկնելու ցանկությունս ուժեղանա։ Այնտեղ ավելի լավ կհասկանամ՝ ի՞նչ է պետք թե՛ ինձ, թե՛ Իրինային»:

Խոսելով բաժանման որոշման պատասխանատուի մասին՝ Գևորգն ասաց, որ որոշումը կոնկրետ մեկը չի կայացրել: «Մեր միջև եղան խոսակցություններ, որոնցից հետո զգացինք՝ իրար չենք հասկանում: Բաժանման համար կոնկրետ պատճառ չի եղել, կարծում եմ՝ երկուսիս էլ ժամանակ է պետք, որպեսզի հեռու մնանք միմյանցից, հասկանանք և վերջնական որոշում կայացնենք,– ասաց նա և հավելեց, որ հիմա անձնական կապ չունեն, բայց որպես ընկերներ շփվում են: –Բարդություններ կան, որովհետև զույգ ենք եղել, հիմա ընկերական ենք շփվում, բայց քանի որ նախկինում միայն ընկերներ ենք եղել, շփումը կազմակերպել ստացվում է: Բնավորությամբ շատ տարբեր ենք, կարծում եմ՝ դա է պատճառը, որ հաճախ միմյանց չենք հասկանում»:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities