Զգուշացում` մեր անհետ կորած զինվորների ծնողներին. տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել. Մարտիրոսյան
BLOGՄեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Մի ծանր բան պետք է գրեմ։ Փորձեմ խոսքեր գտնել։ Որպես զգուշացում մեր անհայտ կորած զինվորների ծնողներին, մոտիկներին։ Էդ տականքները մինչեւ հիմա շարունակում են տղերքի հեռախոսներից ու սոցցանցերից գրել, հույսեր ներշնչել։ Ամեն դեպքում իր ձեւով, տարբեր հնարքրներ են փորձում։ Մեկ զինվորի անունից են գրեմ, մեկ այլ մարդու, մեկ զինվորի անունից ինչ-որ մի բան են լայքում ու հետո անջատվում օրերով, հետո նորից մի փոքր բան անում ու կորում։ Կամ մեկ այլ անձի անունից գրում, հույսեր տալիս ու էլի կորում։ Մինչեւ հիմա շարունակում են մարդկանց ցավ պատճառել։ Ամեն դեպքում աշխատում են ամենացավոտ բանին խփեն․ հույսին»։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



