Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել. տվել ենք մոտ 800 զոհ

ANALYSIS

2016 թվականին այսօրվա իշխանությունները, որոնք այն ժամանակ ընդդիմության կարգավիճակում էին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին մեղադրանքներ էին հնչեցնում 2016թ․ Ապրիլյան քառօրյա պատերազմում մասնավորապես Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքը կորցնելու և հետ չվերցնելու համար:

Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել էր. «Արդեն չորրորդ օրը, երբ հրադադարը հաստատվեց, ակնհայտ էր, որ ադրբեջանցիները որոշակի հաջողություն ունեցել են մեր ճակատի՝ պաշտպանության բանակի ճակատի հյուսիսում և հարավում: Դրանք շատ փոքր հատվածներ են, որևէ ռազմավարական նշանակություն չունեն, և շատ հնարավոր էր, որ պաշտպանության բանակի մարտիկները հետ գրավեին այդ դիրքերը, բայց լրացուցիչ կորուստներից խուսափելու համար նրանք այդ քայլին չգնացին»:

Լելե Թեփե բարձունքը կամ բլուրը, որը գտնվում է Հորադիզ գյուղի և Հորադիզ կայարանի միջև՝ դեպի Արաքս գտնվող հատվածում՝ գետից դեպի հյուսիս, Սերժ Սարգսյանը հրաժարվեց հետ բերել՝ գտնելով, որ ավելորդ զոհեր պետք չեն, մեր զինվորների կյանքն ավելի թանկ է մեզ համար, քան այդ բարձունքը վերադարձնելը, ինչը ռազմական ոլորտի որոշ գործիչներ և փորձագետներ ճիշտ համարեցին:

Արցախի պաշտպանության նախարարության օպերատիվ բաժնի պետ Վիկտոր Առուստամյանն ապրիլյան ասուլիսներից մեկում ասել էր, թե Լելե Թեփեն չի կարող համարվել ռազմավարական նշանակություն ունեցող, որովհետև լեռան գագաթի տրամագիծը կազմում է 5 մետր, և ընդհանուր լանդշաֆտի համեմատությամբ՝ նրա բարձրությունը կազմում է 20 մետր:

2018-ին, երբ Մովսես Հակոբյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում էր, ևս հայտարարել էր, որ Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարում:

Հավելենք, որ  Լելե Թեփեում Արցախյան բանակը կորցրել էր 7 դիրք, որոնք միասին կազմում են 1.5-ից մինչև 2 կիլոմետր երկարություն և 500 մետրից մինչև 1 կիլոմետր խորություն:

Ինչ վերաբերում է այս հատվածում մարդկային կորուստներին, ապա ապրիլյան  պատերազմի օրերին և դրանից  հետո  մամուլում շրջանառված տվյալների համաձայն՝  Լելե Թեփեի դիրքերում Արցախյան բանակը տվել է  մի քանի տասնյակ զոհ և վիրավոր:

Ի դեպ, aniarc.am-ի տվալներով, Լելե Թեփեի կամ Հորադիզի հատվածում 1994-ի արյունալի ձմռան ամիսներին հայկական զոհերի թիվը եղել է 400:

Եվ ահա, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմից «օգտվելով»՝ Նիկոլ Փաշինյանն իր առաջ խնդիր է դնում՝ ազատագրել կամ հետ բերել նախկինների՝ Սերժ Սարգսյանի կորցրած Լելե Թեփեն:

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը դեկտեմբերին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էր, որ «Փաշինյանը ոչ սթափ վիճակում հրաման է տվել՝ եթե կարողանաք գրավել Լելե Թեփեն, ես ձեզ կպարգևատրեմ հերոսի կոչումներով»:

Արդեն սեպտեմբերի 28-ին մամուլում լուրեր պտտվեցին, թե հայկական բանակին հաջողվել է գրավել 2016-ին կորցրած Լելե Թեփե կոչվող բարձունքը: Այս տեղեկությանն Արցախի նախագահն արձագանքել էր հետևյալ կերպ. «Այսօր արդեն Լալա Թափի թե Լալա Լագի՝ որևէ բարձունք էական նշանակություն չունի, քանի որ գնում է համատարած, լայնածավալ պատերազմ: Մենք կարող է վաղը ունենանք նահանջ, կամ հակառակը՝ առաջխաղացում, բայց դա դեռ վերջնական չէ»:

168.am-ի տեղեկություններով՝  Փաշինյանի ինքնափիառման գործիքը դարձած Լելե Թեփե բարձունքը հայկական ուժերի ձեռքում ընդամենը 2-3 ժամ է եղել, որովհետև ամբողջ ժամանակ ռազմական գործողությունները չեն դադարել, և երբ թշնամին անցել է հակագրոհի՝ հատկապես օդային և հրետանային հարվածներով, անօդաչու թռչող սարքերով՝ ԱԹՍ-ներով, այդ տեղից հայկական ուժերն արագ նահանջել են, քանի որ արդեն բավական զոհեր ունեինք:

168.am-ին փոխանցված  հաշվարկներով՝ ելնելով այդ տեղանքում մասնակցած զորամիավորումների, ստորաբաժանումների թվերից,  Լելե Թեփեն գրավելու համար տվել ենք մոտ 830 զոհ: Այս թիվը պաշտոնապես հաստատված չէ, ինչպես նշեցինք՝ մոտավոր է, բայց մի բան հստակ է՝ Նիկոլ Փաշինյանը հանուն սեփական PR-ի՝ մի քանի հարյուր մարդու  կյանք է զոհասեղանին դրել:

Սակայն, մի քանի ժամից  Լելե Թեփեն կորցնելու մասին նույնքան «ոգևորությամբ» չհայտնեցին իշխանամերձ աղբյուրները, փոխարենը՝ հարաբերական գրավման մասին լուրը շտապեցին րոպե առաջ տեղեկատվական դաշտ նետել:

Իսկ դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին՝ «ասում են, որ, օրինակ, Ձեր կողմից եղել է հրահանգ՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը, որը 2016-ին Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ կորսվեց»,  Փաշինյանը պատասխանել էր՝  «իմ կողմից նման հրահանգ չի եղել՝ վերցնել Լելե Թեփե բարձունքը»:

Ի դեպ, Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ռեքվիեմ» տեսաշարերից մեկում այդ կապակցությամբ ասել էր.

«Ես չեմ պատմելու, թե ինչո՞ւ էին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հրահանգ տալիս գրավելու Լելե Թեփեն, որպեսզի ցույց տան PR-ով, որ իրենք այն զույգն են, որ բերում են այն, ինչ իրենց ասելով՝ Սերժ Սարգսյանը կորցրել էր։ Չեմ պատմելու՝ ոնց էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում․ «Ուզում ա՝ 5000 մարդ մորթվի, ուզում ա՝ 6000 մարդ մորթվի, մենք, մեկ է, Լելե Թեփեն պետք է հետ բերենք»։

Նշենք, որ մինչ այդ տարբեր լրատվամիջոցներ ևս գրել էին Աննա Հակոբյանի նման միջամտությունների մասին:

Վերադառնալով Լելե Թեփե բարձունքին:

Լելե Թեփեն մի քանի ժամից կորցրել ենք,  և  Փաշինյանը, բնական է՝  պետք է իր վրայից գցեր այս ձախողման կամ արկածախնդրության պատասխանատվությունը, որի պատճառով այդքան մարդ է զոհվել: Եթե այն մնար հայկական վերահսկողության տակ, Փաշինյանն ամեն առիթի՝ պատեհ կամ անպատեհ, հայտարարելու էր Սերժ Սարգսյանի «կորստի» վերականգնման մասին, քանի որ սովոր է վայելել ուրիշի դափնիները, այս դեպքում՝ կռվող տղաների: Այն, որ Փաշինյանը սովոր է սեփականաշնորհել ուրիշի հաղթանակը, ապացուցում է նաև  դեկտեմբերի 5-ի իր լայվ-տեսաուղերձում  թույլ տված ձևակերպումը:

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յոթերորդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասել էր Փաշինյանը, ով մինչ պատերազմը ինքն իրեն հռչակել էր՝ որպես Գերագույն գլխավոր հրամանատար:

Հիշեցնենք, որ «Եղնիկները» կռվել են լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի՝ Քյոխի ղեկավարությամբ, և պատերազմի օրերին 7-րդ ՊՇ-ն նրա հրամանատարությամբ է գերազանց  կատարել իր ծառայությունը։

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall