Թուրքիայի իշխանությունները վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ լեռնագնացներին կթույլատրեն մագլցել Արարատ լեռը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի արևելքում գտնվող Արարատ լեռը, որը ավելի քան հինգ տարի փակ է զբոսաշրջիկների և լեռնագնացների առջև, փետրվարի 4-ից կրկին հասանելի կդառնա բարձրանալու համար, հայտնում է երկրի լեռնագնացության ֆեդերացիան:
Արարատը հայտարարվեց «անվտանգության հատուկ գոտի» և այցերի համար հասանելի չէր 2015 թվականից, երբ մարտական գործողություններ վերսկսվեցին երկրի արևելքում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ: «Երկար դադարից հետո սկսվում են ձմեռային վերելքները Ագրա (Արարատ) լեռը: Առաջին վերելքը կկատարեն մեր ֆեդերացիայի մարզիչները», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



