Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ. Նոր կանոններ (տեսանյութ)

SOCIETY

Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Պահանջը սահմանում է օրենքը, իսկ շրջիկ առևտրի համար հատուկ վայրերն ու չափորոշիչները՝ ավագանու որոշումը:

«Ավելի քան 10 տարի օրենքով սահմանվել էր շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն տրվեց որոշել՝ ինչպես իրականացնել գործունեությունը»,- ասում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը:

Շրջիկ առևտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել:

Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ

անձնագրի պատճեն,

6) Եթե դեռ չունեք շրջիկ առևտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը ևս կցվում է դիմումին:

«Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առևտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա, երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություն: Այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ»,- նշում է Հովիկ Սաֆարյանը:

 Հայտը ներկայացնելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

«Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարության, 2,5 մետր լայնության և 3 մետր բարձրության: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով»,- ընդգծում է առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանը:

Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը: Այստեղ կգտնեք նաև ամբողջական տեղեկատվություն՝ թույլտվություն տրամադրելու կարգի մասին:

«Դիմումը ներկայացնելիս, թողնելով էլեկտրոնային փոստի հասցեն, քաղաքացին ստանում է նամակ-պատասխանը, նաև տրամադրվում է գաղտնաբառ, որով մուտք է գործում համակարգ, ընտրում և ամրագրում: Տեղերը նշված են լինելու՝ կանաչ և կարմիր: Կանաչ կետն ընտրելով՝ կատարվում է ամրագրում անհրաժեշտ օրերի քանակով: Քանի որ թույլտվությունը տրամադրվում է ամսական վճարի դիմաց՝ հետագայում երկարացնելու համար վճարները ևս կարող եք կատարել առցանց» ,- ասում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի համակարգերի ներդրման և սպասարկման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:

«Թույլտվություն տրամադրելու կարգը հասցրել ենք նվազագույն ժամանակատար միջոցի, որպեսզի քաղաքացին քիչ ժամանակ ծախսի և մեկ անգամ առնչվի մեզ հետ: Տնտեսվարողներն ավելի շատ ժամանակ պետք է ծախսեն իրենց բիզնեսի զարգացման համար» ,-նկատում է Հովիկ Սաֆարյանը:

Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր և մյուս վարչական շրջաններում մինչև 3 օր ժամկետով: Այսպիսով՝ բոլոր տնտեսվարողների համար կապահովվեն հավասար մրցակցության պայմաններ: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության, կտուգանվեն:

«Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամ: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետը:

Օրենսդրական փոփոխություններն արվել են՝ հաշվի առնելով տնտեսվարողների դիտարկումները: Քաղաքային իշխանությունը շարունակելու է համագործակցությունը:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris