Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


Կա՞ Հայաստանում մարդ, ով պատրաստ է վստահել հաջորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանին. Արշակ Զաքարյան

INTERVIEW

Հայաստանում ստեղծված իրականությունն անհանգստացնող է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, հրավիրված ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հունվարի 28-ի հանրահավաքի կազմկերպիչներից Տիգրան Չոբանյանը։

Հանրահավաքի կազմակերպիչներից Արշակ Զաքարյանը, որը երեկ է ազատ արձակվել, նշեց, որ իրենց նպատակը շենք-շինություն գրավելը չէր. «Մեր նպատակն էր որպես քաղաքացի մեր պարտքը կատարել ու պահանջել  ձերբակալել իրավիճակի իրական մեղավորներին։ Ճնշումը բավարար չէր, որ ինչեւ վերջ գնայինք այդ քայլի իրականացմանը։ Նիկոլին ավելի հատուկ է շենք-շինություն գրավելը։ Մեզ փորձում էին վերագրել, թե ջարդելու մտադրություն ունեինք, բոլորս հասուն քաղաքացիներ ենք եւ գիտենք, որ շենքի ամեն ինչը մեզ է պատկանում, որն այսօր զավթել են երկրի թշնամիները։ Թշնամին  գրավել է մեր երկիրը եւ կտոր-կտոր հանձնում է իր բարեկամներին»։

Զաքարյանի խոսքով՝ իրենք դեմ են հեղափոխությանը, ըստ նրա, պատերազմի ժամանակ երկրում պետք է տեղի ունենար ռազմական հեղաշրջում. «Մենք սպասում էինք, որ պատերազմի ժամանակ կլինեժ զինվորական հեղաշրջում, բայց չստացանք։ Սպասում էինք, որ հրապարակում կլինեին հոգեւորականներ, բայց չկային։ Շատ մարդիկ կային, որ մեծ-մեծ խոստումեր տվեցին, բայց չեկան կամ հրահանգ ստացան։ Մենք հրահանգ կատարող չենք, նրանք երեւի փորձում են տեսնել, թե ով է կանգնած մեր հետեւում, բայց տեսան, որ սովորական քաղաքացիներ ենք»։

Արշակ Զաքարյանն ընդգծեց, որ ակցիաների ժամանակ բազմաքանակ ոստիկանների՝ հրապարակ բերելը վախի նշան է։

Տիգրան Չոբանյանն էլ հավելեց, որ բավականին լուրջ վախի դրսեւորում էր, քանի որ իշխանությունը տեսնելով,  որեւէ ներազդեցություն չկա մեզ վրա, որով կարող են ճնշումներ գործադրել, անհանգստացրեց իշխանությանը. «Մեզ մեղադրեցին շենք-շինությունների գրավման փորձ կատարելու համար, ինչը զավեշտալի է, որովհետեւ այն ժամանակ, երբ սկսվեց հրմշտոցը, ինչը միանշանակ սադրանք էր, ես կանգնած էի ոստիկանության շարքերի մեջ եւ դիմում էի ցուցարարներին, որ նրանք կանգ առնեն եւ ոստիկանության մի գնդապետ ասաց, որ պատրաստ է դուռը բացել, որ մենք ներս մտնենք, ես էլ ասացի՝ ոչ, ներս չենք մտնում»։

Արշակ Զաքարյանն էլ ընդգծեց, որ այդ քայլով իրենց փորձել են ծուղակը գցել, որ հիմնավորեին՝ նպատակը ներս մտնելն էր. «Մենք պարզապես ցույց տվեցինք, որ նույնիսկ այդքան քիչ զանգվածով այդ 5000-անոց զորքից չենք վախենում։ Եթե թուրքից չենք վախենում, հայ ոստիկանից վախենալու իմաստը ո՞րն է»։

Զաքարյանը նշեց, որ իրենք ուզել են մուտք գործել Կառավարության շենք ոչ թե ջարդելու համար, այլ՝ բանակցելու, որ Կառավարության շենքը ժողովրդին է պատկանում։

«Կա՞ Հայաստանում մարդ, ով պատրաստ է վստահել հաջորդ պատերազմը Նիկոլ Փաշինյանին։ Որեւէ մեկը կա՞, որ այս իշխանության որեւէ օղակի վստահում է, որ կարող են թույլ չտալ՝ պատերազմ լինի»,- նշեց Արշակ Զաքարյանը։

Հարցին՝ հաջորդ հավաքը ե՞րբ է լինելու, Չոբանյանն ասաց, որ այդ հարցով դեռեւս պետք է քննարկում ունենան։

Չոբանյանը երկրի անվտանգության հարցով դիմեց հայ ժողովրդին. «Բոլոր հայեր, մի փոքր բանականություն ունեցեք, ո՞նց ստացվեց, որ փետրվարի 1-ին Կարսում սկսվում են հարձակողական զորավարժություններ եւ նորից փետրվարի 1-ից էլ թույլատրվում են չվերթներ դեպի Ռուսաստան։  Հենց հիմա իրականացվում է հայաթափում։ Տեսել եմ՝ ինչպես օդանավակայանում տղամարդկանց մի զգալի զանգված  թողել են իրենց ընտանիքներն ու գնում են հաց վաստայելու։ Թուրքը գալու է մտնի ձեր տուն։ Էսօրվանից մտածում եմ՝ ինչ տեսակի զենք առնեմ, դնեմ իմ տունը, որ երբ թուրքը գա իմ ընտանիքիս ցեղասպանելու՝ ես կարողանամ ինքնապաշտպանվել»։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6