Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում ծխախոտի ոլորտը հսկայական վնասներ է կրել. 14 տոկոսով կրճատվել է ծխախոտի արտահանումը․ Սուրեն Պարսյան

ECONOMICS

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանն անդրադարձել է Հայաստանի կայուն աճ ունեցող ոլորտներից մեկի՝ ծխախոտի արտադրությանը, արտահանմանը։   

Վերլուծությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Վերջին տասնամյակների ընթացքում մեր տնտեսության մեջ կայուն աճ ունեցող ճյուղերից է ծխախոտի արտադրությունը, որը 2019 թվականին կազմել է Հայաստանի ՀՆԱ-ի 2,9 տոկոսը, իսկ արդյունաբերական արտադրանքի՝ 9,1 տոկոսը։ 2019 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 292 մլն ԱՄՆ դոլարի սիգար և սիգարետ (Տե՛ս Աղյուսակ 1․-ը),

որը կազմում է ընդհանուր արտահանման 10,3 տոկոսը, այսինքն՝ ծխախոտի ոլորտը հանդիսանում է Հայաստան արտարժույթ բերող ոլորտներից մեկը։ Հայաստանից ծխախոտ է արտահանվում Իրաք, Սիրիա, ԱՄԷ, Վրաստան, ՌԴ, Ուկրաինա և այլ երկրներ (Տե՛ս Աղյուսակ 2․-ը)։

Կորոնավիրուսը մեծ հարված է հասցրել համաշխարհային տնտեսությանը, ինչի արդյունքում 2020 թվականին համաշխարհային տնտեսությունը նախնական գնահատակններով անկում է գրանցել 4,3 տոկոսով։ Համեմատությամբ համար նշեմ, որ Հայաստանի տնտեսական անկման պաշտոնական ցուցանիշը շուրջ 8,5 տոկոս է, այսինքն՝ մեր տնտեսությունը, գրեթե երկու անգամ ավելի մեծ անկում է գրանցել, քան համաշխարհային միջինը։

2020 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին սիգարի և սիգարետի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է գրանցել 13,86 տոկոսով, որը վերջին 15 տարիների համեմատ աննախադեպ վատ ցուցանիշ է։ Եթե մարտ և ապրիլ ամիսներին արտահանման նվազումը պայմանավորված է եղել Հայաստանում տնտեսական գործունեության սահմանափակմամբ (Lockdown), ապա հուլիս-նոյեմբեր ամիսներին արտահանման կրճատումը (Տե՛ս Գծապատկեր 1․-ը)

պայմանավորված է հիմնականում ներկրող երկրներում իրացման ծավալների կրճատմամբ և տնտեսական գործունեության սահմանափակմամբ (Lockdown), ինչպես նաև իմիջային տեսանկյունից բացասական հետևանքներ են առաջացրել սիգարետների մաքսանենգության բացահայտման դեպքերը։

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսների Lockdown-ը, արտահանման կրճատումը և ձախողված հարկային փոփոխությունները զգալի ազդեցություն են թողել ծխախոտագործությամբ զբաղվող 5 հայրենական ընկերությունների կողմից վճարվող հարկերի վրա։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ծխախոտագործական ընկերությունները  ՀՀ պետական բյուջե են վճարել մոտ 8 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով ավելի պակաս հարկեր (Տե՛ս Աղյուսակ 3․-ը)։

Մեծ է հավանականությունը, որ այս տարվա ընթացքում ևս կշարունակվի համավարկը իր նոր տարատեսակներով, ինչի արդյունքում հնարավոր է, որ ճգնաժամային իրավիճակը շարունակվի պահպանվել ծխախոտագործության ոլորտում։ Հաշվի առնելով, որ այս ոլորտը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար, ՀՀ կառավարության օրակարգային հարցերից պետք է դառնա նաև այս ընկերությունների խնդիրներին օպերատիվ արձագանքումը, քանի որ վերջիններիս գործունեությունից են կախված ծխախոտ աճեցնող հազարավոր գյուղացիական տնտեսությունները և բանվորները»։

Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes