Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը՝ տարբեր աշխատատեղերի համար

SOCIETY

 Cascade People & Business ՄՌ ծառայություններ և խորհրդատվություն տրամադրող ընկերությունը R-insights Research Company հետազոտական ընկերության հետ համատեղ մշակել են նախագիծ, որի նպատակն է հայաստանյան աշխատավարձերի շուկայի ուսումնասիրությունը (salary survey)՝ տարբեր աշխատատեղերի համար: Ընտրվելու են կազմակերպությունների համար առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող պաշտոններ/աշխատատեղեր, որոնց վերաբերյալ իրականացվելու է աշխատավարձի ուսումնասիրություն:«Մեր իրականությունն էապես փոխվել է, և այս պահի կարևոր խնդիրներից մեկն, ըստ մեզ, ՄՌ համայնքը հասանելի, արագ և միևնույն ժամանակ խորքային գործիքներով ապահովելն է: Հատկապես առանցքային ենք համարում աշխատավարձի ուսումնասիրության նորագույն ստանդարտների ներմուծումը մեր իրականություն: Ըստ այդմ՝ մշակել ենք համատեղ պրոդուկտ՝ միավորելով երկու ընկերությունների փորձագիտական ռեսուրսները:»,- նշել է Cascade People & Business խորհրդատվական ընկերության հիմնադիր և Հայաստանի Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը:

Нет описания.«Աշխատավարձերի ուսումնասիրության՝ մեր կողմից մշակված մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս համապարփակ կերպով գնահատել պաշտոնների վարձատրությունների բաշխումը շուկայում ՝ միևնույն ժամանակ փորձելով հնարավորինս քիչ ծանրաբեռնել ՄՌ բաժինների պատասխանատուներին՝ պահանջվող տվյալների տրամադրման փուլում: Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ ձգտել ենք ձևավորել հետազոտական պրոդուկտ, որը ՄՌ ղեկավարներին հնարավորություն կտա բարձրացնելիրենց որոշումների արդյունավետությունը՝ հիմնվելով շուկայի տվյալների վրա:»,- նշել է R-insights Research Company հետազոտական ընկերության հիմնադիր Դիանա Ղազարյանը։

 

Нет описания. Հետազոտությունն իրականացվում է գաղտնիության սկզբունքով. այսինքն՝ որևէ անվանական տվյալ որևէ տեղում չի հրապարակվելու, բոլոր հավաքագրված տվյալները վերլուծվելու են ընդհանրացված տարբերակով:

 Հետազոտությունը նպատակունի ներառել հայաստանյան շուկայի 100-ից ավելի ընկերություն, ինչի արդյունքում ընկերությունները հնարավորություն կունենան ստանալ շուկայի համապարփակ պատկեր: Մշակված մոտեցումը միտված է ապահովել արագություն՝ հնարավորինս պարզեցված հարցաթերթի շնորհիվ, և ճկունություն: Արդյունքում պատրաստվելու է համընդգրկուն վերլուծական հաշվետվություն յուրաքանչյուր պաշտոնի համար, որն ամփոփելու է աշխատավարձի հարցման ամբողջացված արդյունքներն ըստ տարբեր չափանիշների (ոլորտ, կազմակերպության չափ, աշխատանքային նկարագրի բովանդակություն և այլն):

 Cascade People & Business ընկերությունը (www.cascade.am) հանդիսանում է  մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական առաջատար ընկերություն Հայաստանում՝  գործելով «Ամեն ինչ ՄՌ ոլորտում և ոչինչ ՄՌ ոլորտից դուրս» սկզբունքով: Իր   գործունեության 10 տարիների ընթացքում՝ համագործակցելով ավելի քան 500 տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փոփոխություն է բերում և ձգտում կատարելության՝ դառնալով նշաձող օրեցօր ավելի աճող ու զարգացող  ՄՌ համայնքի համար: Հայաստանի ՄՌ ասոցիացիան սկսած 2008թ-ից մինչ այսօր ունի շուրջ 70-ից ավել անդամ՝ ավելի քան 45 ընկերություններից, որի նպատակն է  համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, ՄՌ ակումբ գործնական հանդիպումների ու  մարդկային ռեսուրդների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

 R-insights հետազոտական ընկերությունն  (https://www.r-insights.am) առաջարկում է շուկայի և սոցիալական հետազոտությունների ամբողջական փաթեթ՝ հիմնվելով որակի միջազգային ստանդարտների վրա: Մեր հետազոտությունները միտված են բացահայտելու սպառողական վարքի մոդելները, դուրս բերելու առանցքային միտումները, վեր հանելու թիրախային խմբերի կարծիքները, գիտելիքները և զգացմունքները, գնահատելու  մեր գործընկերների կողմից նախատեսվող գործողությունների պոտենցիալ արդյունքները և արդեն իսկ իրականացված գործողությունների ազդեցությունները: Հիմնվելով ավանդական հետազոտական մեթոդաբանությունների վրա՝ մենք զուգահեռաբար առաջնորդվում ենք նորարարական մոտեցումներով և առաջարկում ենք լուծումներ՝ մեր գործընկերների տեղեկատվական կարիքներին արձագանքելու համար: Այս ամենը հիմք է ծառայում արդյունավետ ռազմավարությունների մշակման և իրագործման համար:

 

Հավելյալ տեղեկությունների համար՝ Արմինե Դանիելյան

[email protected]

094 58 46 96

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris