Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Մրցավարը բռունցքով հարվածել է Սևանի ֆուտբոլիստին Շիրակի հետ ընկերական խաղից հետո

SPORT

Այսօր ընկերական խաղում Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով հաղթել է «Սևանին»:

Առաջին խումբը ներկայացնող ակումբն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ խաղից հետո հանդիպման գլխավոր մրցավարը բռունցքով հարվածել է «Սևանի» ֆուտբոլիստին: Վերջինս, հանդիպման ընթացքում դժգոհ է իր թիմի դարպասին 11 մետրանոց նշանակելու համար:

«Ձորաղբյուրի մարզաբազայի արհեստական ծածկով խաղադաշտում այսօր՝ հունվարի 31-ին կայացավ ստուգողական հանդիպումը «Սևան» և «Շիրակ» թիմերի միջև։

Չնայայած խաղի ստուգողական կամ ընկերական կարգավիճակին բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց, ու հաղթողը որոշվեց խաղի հիմնական ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ։ Գյումրիի թիմը իրացնելով 11 մետրանոց հարվածը, հաղթանակի հասավ՝ 2։1 հաշվով։

Երկու թիմերն էլ երկու խաղակեսերում հանդես եկան տարբեր կազմերով։ Շարունակվում են թե հիմնական կազմի խաղային օղակների համագործակցության հղկումներն ու տակտիկական տարբեր փորձարկումները, և թե նոր ֆուտբոլիստների փորձարկումները։ Կարճ ասած մարզիչների համար բավականին ծանրաբեռնված ու կարևոր ժամանակահատված է։

Մեր թիմի մասնավորապես այսպես ասած առաջին կազմը շատ լավ խաղակես անցկացրեց, ու մինչև ընդմիջում խաղի հաշիվը հավասար էր՝ 1։1։ «Սևան» -ի կազմում գոլի հեղինակ դարձավ՝ Ախմեդ Ջինդոյանը։ Իսկ երկրորդ կեսում գրանցվեց դարպասի մեկ գրավում 11 մետրոնացով, որն էլ հաղթանակ ապահովեց «Շիրակ»-ին։

Խաղն ավարտվեց ու թիմերը պատրաստվում էին գնալ դեպի հանդերձարան, ու տեղի տվեցին մրցավարի նյարդերը։ Խաղը սպասարկով մրցավար Սամվել Հովսեփյանը հարվածեց «Սևան» -ի ֆուտբոլիստ Հակոբ Համբարձումյանի դեմքին մի ակնթարթում ամեն ինչ հասցնելով մինչև վտանգավոր աստիճանի։

11 մետրանոց նշանակելու ժամանակ «Սևան» -ի ֆուտբոլիստը ֆուտբոլին բնորոշ ձևով դժգոհեց մրցավարի որոշումից։ Ոչ մի արտասավոր բան չկար այդ դրվագում։ Բայց մրցավարն անդրդվելի էր, ու ցույց տալով նշակետը այլևս ոչ մի այլ որոշում չկայացրեց։ Եթե «Սևան» -ի ֆուտբոլիստը իրեն ավելորդ արտահայտություններ էր թույլ տվել, ապա մրցավարը դրա համար իր գրպանում ուներ երկու գույնի՝ դեղին և կարմիր քարտ, բայց Սամվել Հովսեփյանը, ոչ մեկը, ոչ էլ մյուսը ցույց չտվեց ֆուտբոլիստին։

Ազդարարելով խաղի ավարտը մրցավարը դիմեց «կտրուկ» գործողությունների։ Մոտենալով Համբարձումյանին բռցքամարտին բնորոշ աջ հուկով փորձեց նոկդաունի ենթարկել ֆուտբոլիստին։ Ու միայն երկու թիմերի ֆուտբոլիստների ու մարչական կազմի միջամտության շնորհիվ հաջողվեց հանդարտեցնել մթնոլորտը։ Թե ինչո՞վ էր մտածում մրցավարը ֆուտբոլիստին հարվածելիս դժվար է հասել, բայց հաստատ գլխով չէր մտածում։

Հարվածել ֆուտբոլիստին,այն էլ խաղադաշտում երբ հանդիպման մասնակիցները դեռ չեին լքել մրցասպարեզը սա նորություն է հայկական ֆուտբոլում։ Միգուցե նման նորարաություններով ենք փորձելու զարգացնել ֆուտբոլը Հայաստանում։ «Սևան» -ի 18 ֆուտբոլիստներ կարող էին մրցավարին, ու նրա օգնականներին պարզապես ջախջախել այդպիսի իրավիճակում։

Սակայն մրցավարին օգնության հասան մրցող կողմերի ներկայացուցիչներն ու սահմանն անցնել ոչ ոքի չհաջողվեց։ Աննախադեպ երևությները շարունակվում են հայկական խաղում։ Նման իրավիճակում մի բան է մխիթարում։ Խաղն ընկերական էր, և անկախ մրցավարի պահվածքից, մրցող կողմերը իրար շնորհակալություն հայտնեցին խաղի համար, և բարեկամաբար բաժանվեցին»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan