Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար․ հունվարի 31-ի աստղագուշակ

LIFE

Խոյ: Բարենպաստ օր է ցանկացած ստեղծագործ աշխատանքի, սպորտով զբաղվելու, բնության գրկում հանգիստն անցկացնելու համար: Դուք առույգ և ուրախ եք, և ձեր կողքին գտնվողները ձանձրանալու առիթ չեն ունենա: Անգամ եթե որևէ էական առիթ չկա էլ, դուք կարողանում եք իսկական տոն ստեղծել մտերիմների համար, բարձրացնել բոլորի տրամադրությունը:

Դուք այնքան եք զբաղված ուրիշների գործերով, որ սեփականի համար ոչ’ ուժ է մնում, ոչ էլ` ժամանակ: Սակայն դա ձեզ չի հուզում, քանի որ ուրիշի բերկրանքն ընկալում եք սեփականի պես:

Ցուլ: Ձգտեք ժամանակը զուր չվատնել` այսօր ձեզ պետք է գործել և գործել անհապաղ: Վանեք ձեզանից կասկածները և վստահեք նախազգացողությանը. այն ձեզ հուսախաբ չի անի: Շեշտը դրեք իմպրովիզներով առաջնորդվելու, իրավիճակներից դուրս գալու համար ոչ ստանդարտ լուծումներ գտնելու վրա: Պետք չէ հենվել նախապես մշակված ծրագրերի վրա, կամ խստորեն հետևել բոլոր ավանդույթներին:

Օրը հատկապես բարենպաստ է հոգեհարազատ մարդու հետ շփվելու համար: Համոզված եղեք` ինչի մասին էլ որ խոսեք, անպայման կգտնեք ընդհանուր եզրեր, կգաք համաձայնության առավել կարևոր հարցերում, միայն թե պետք է փոխադարձաբար անկեղծ լինեք:

Երկվորյակ: Այսօր ձեր բազմաթիվ գործողություններ և որոշումներ ոչ միայն կզարմացնեն, այլև` շոկի մեջ կգցեն շրջապատի մարդկանց: Սակայն նրանք ձեզ հասկանում են և ձեր արտառոց պահվածքը կներեն: Կարող եք խոշոր գնումներ անել կամ լուրջ գործարքներ կնքել` այսօր նախազգացողությունը միանգամայն անսխալ է գործում: Հնարավոր են վեճեր, սակայն դուք կկարողանքա բոլորին համոզել ձեր ճշմարտացիության մեջ:

Չեն բացառվում բախտորոշ հանդիպումներն ու ծանոթությունները, հատկապես` օրվա երկրորդ կեսին: Օրն ընդհանուր առմամբ անչափ նպաստավոր է մարդաշատ միջոցառումների մասնակցելու, մտերմիկ շփումների և հրապարակային ելույթների համար:

Խեցգետին: Հանգիստ, բեղմնավոր օր է: Ձեզ մոտ շատ լավ է ստացվում մասնագիտական խնդիրների հաղթահարումը, ոչ մեկի մտքով չի անցնում հարցականի տակ դնել ձեր գործարար որակները: Հնարավոր է բանակցությունների սկիզբ, որի արդյունքը կդառնա հեռանկարային նախագծի շուրջ համատեղ աշխատանքը: Դուք հպարտանում եք ձեր ձեռքբերումներով:

Կլինեն անսպասելի հանդիպումներ հին ծանոթներ, մտերիմների, հեռավոր ազգակաների հետ: Այդ ամենը ժամ առ ժամ բարձրացնում է տրամադրությունը: Երեկոն կանցկացնեք ձեզ համար առավել սիրելի մարդու ընկերակցությամբ: Հնարավոր են որոշ հաճելի բացահայտումներ ձեր փոխհարաբերությունների մասին:

Առյուծ: Այսօր առանձնահատուկ ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Միանգամայն ակնհայտ է, որ մինչև ձեր ցանկությունների իրականացումը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ, խոստումնալից հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնել:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ներքին հարդարանքի համար դեկորատիվ իրեր գնել` ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար: Ռոմանտիկ ծամադրությունը անսպասելի հունով կզարգանա:

Կույս: Օրը կարելի է բավական հաճելի անցկացնել` առանց ձեր առջև բարդ հաղթահարելի խնդրներ դնելու: Բավարարվեք քչով, աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամնակ կմնան ձեր դաշնակիցը:

Այսօր կարևոր դեր է խաղում անձնական հմայքը: Դուք անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որը շուտով ռոմանտիկ բնույթ կստանա: Միգուցե սա հենց այն օրն է, երբ դուք պետք է գտնեք ձեր երկրորդ կեսին :

Կշեռք: Հանդարտ ու խաղաղ օր է, երբ կարելի է ավարտել վաղուց սկսած գործերը և ամփոփել արդյունքները: Պետք չէ ոչ մի տեղ շտապել, կա բավարար ժամանակ` իրավիճակը գնահատելու և ծրագրերը իրար մոտ բերելու համար: Դուք հիանալի խորհուրդներ եք տալիս, իսկ շրջապատի մարդիկ էլ դա միանգամից նկատում և հաճույքով են դիմում ձեզ անգամ ամնամանր հարցերով:

Խիստ ներդաշնակ են ընտանեկան և սիրային հարաբերությունները: Օրը ձեզ պարգևում է փոխհասկացվածության, հաճելի շփումների բերկրանք: Ուրախ լուրով կուրախացնի ձեր հանդեպ վաղուց համակրանք տածող մարդը:

Կարիճ: Եթե չդանդաղեք, ապա անպայման կհասնեք լուրջ հաջողությունների: Այսօր վճռականությունը առաջնահերթ կարևորություն է ներկայացնում, առանց որի անվերջ կվերադառնաք նույն մտքերին, որոնցից վաղուց պետք է հրաժարված լինեիք: Անչափ կարևոր կլինի համարձակ, գործունյա, արտասովոր գաղափարների հակում ունեցող մարդու աջակցությունը: Դուք նրան զերծ կպահեք արկածախնդրություններից, իսկ նա էլ ձեզ կներշնչի վճռական գործողությունների:

Մի խուսափեք մտերիմ մարդու հետ անկեղծ լինելուց, այսօր արժե նրա հետ խոսել այն ամենից, ինչի մասին մտածում եք: Կարող եք չմտահոգվել, որ նա կհանդիմանի ձեզ որևէ սևեռուն գաղափարների համար:

Աղեղնավոր: Օրն անցնում է հաճելի և անշտապ: Աշխատեք լիցքաթափվել: Այսօր կարիք չկա անհանգստանալու, թե կարող եք ինչ-որ բան չհասցնել կամ որևէ հանդիպումից ուշանալ: Աշխատեք գնահատել աստղերի բարեհաճությունն ու ճիշտ գնահատել այն: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, այդ թվում և` մի մարդու հետ, ով էական ազդեցություն կխաղա ձեր հետագա կյանքում:

Լավ օր է թատրոն կամ համերգ այցելելու համար` հետաքրքիր կատակերգությունը և լավ երաժշտությունը կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Օրը հարմար է նաև արտասահմանցիների, հեռավոր ազգականների հետ շփումների համար:

Այծեղջյուր: Բացառիկ թեթև և հետաքրքիր օրերից է. վստահեք ձեր նախազգացողությանը և այն ձեզ կուղեկցի այնտեղ, ուր ձգտում էիք հայտնվել: Անսպասելի հանդիպումը կարող է բախտորոշ դառնալ ձեզ համար: Հնարավոր են ձեռնտու գործարքներ, սակայն ստիպված պիտի լինեք համառություն և անգամ կոշտ կեցվածք դրսևորել:

Մտերիմների հետ, հնարավոր է, ագրեսիվ ու անզուսպ լինեք, ինչը միգուցեև հանգեցնի ձեր փոխհարաբերությունների լարվածության և անգամ` վիճաբանության: Այս առումով ձգտեք ճկունություն ցուցաբերել, հատկապես երբ գործ կունենաք ավագ սերնդի ազգականների հետ:

Ջրհոս: Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը ձեզ մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ:

Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր դուք պետք է հոգ տանեք, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան: Ձեզ հետ շփումները նրանց կօգնեն ավելի վստահ զգալ:

Ձկներ: Այսօր ձեզ հատկապես համբերություն է պետք, քանի որ օրը լի է հույսերով ու համարձակ ծրագրերով, սակայն մինչև դրանց իրականացումը դուք ստիպված կլինեք որոշ դժվարություններ հաղթահարել: Դուք հատկապես զլանում եք ձեռնամուխ լինել այնպիսի մասնագիտական գործերի, որոնք արագ վճիռներ են պահանջում: Փորձեք ավարտին հասցնել նախորդ երեկոյից կիսատ թողած գործերը:

Երեկոյան վատ չեն ընթանա մտերիմների հետ շփումները: Որպեսզի խնդիրներ չծագեն, աշխատեք մինչև վերջ անկեղծ լինել նրանց հետ: Եթե մոտ օրերս պատրաստվում եք հեռավոր ուղևորության, ապա վատ չի լինի նախապատրաստություններ սկսել հենց այսօր: Այն, ինչ կտեղավորեք ճամպրուկում, ձեզ անկասկած պետք կգա:

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities