Թուրքիայի՝ տուրիզմից ստացվող եկամուտները 65%-ով նվազել են
INTERNATIONAL NEWSԹուրքիայի զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտը 2020-ի չորրորդ եռամսյակում (հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր) զգալիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշյալ ամիսներին տուրիզմից ստացված եկամուտը, նախորդ տարվա նույն հաշվետու ժամանակահատվածի համեմատ նվազել է 50.4 տոկոսով և կազմել է 913 մլն դոլար, իսկ 2020թ. ամբողջ տարվա կտրվածքով նվազել է 65.1 տոկոսով, կազմելով՝ 12 մլրդ 59 մլն 320.000 դոլար:
Թուրքիայի վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն՝ ստացված եկամտի 75.4 տոկոսը գոյացել է Թուրքիա այցելած օտարերկրացիների զբոսաշրջությունից, իսկ 24.6 տոկոսը՝ արտերկրաբնակ թուրքերի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



