Yerevan, 03.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչու չունեք բավարար գումար. ինչու են առաջանում ֆինանսական խնդիրները

PHOTO

Wnews.am-ը գրում է.

Ինչու է մարդկանց մեծամասնության մոտ փողն ընկալվում որպես  սահմանափակ միջոց, այլ ոչ մի բան, որը ինքնին գալիս է դեպի իրենց։
Wnews.am-ը կդիտարկի մարդկանց հիմնական ֆինանսական պահվածքը, որոնք թույլ են տալիս հաճույք ստանալով ապրելուն զուգահեռ չմտածել փողի մասին եւ ունենալ բավարար ֆինանսական միջոցներ։

57996_0

Ինչու են մարդիկ փողի  խնդիր ունենում.

Նրանք բացասական վերաբերմունք ունեն հարստության հանդեպ։ Հաճախ մարդիկ մտածում են, որ փողը չարիք է, իսկ ո՞վ է ցանկանում չարիք ունենալ։

Շատերը մտածում են, որ ոչ բոլորին է բախտ վիճակվել ծնվել հարուստ ընտանիքում, ուստի իրենք երբեք էլ չեն հարստանա։

Շատերը չեն հավատում, որ հենց իրենք կարող են հարստանալ, որովհետեւ հարստությունը բախտի բան է, իսկ իրենք անհաջողակ են եւ չարժե անգամ փորձել ինչ-որ բան անել։

Շատերը չեն հարստանում, որովհետեւ չգիտեն, թե ինչ են ուզում։ Նրանց մոտ բացակայում է նպատակն ու ոգեշնչվածությունը, ուստի հնարավոր չէ հասնել այնտետ, որտեղ չգիտեք։

Նա, ով ունի մանր պահանջմունքներ, կստանա այնքան փող, որքան անհրաժեշտ է այդ պահանջմունքների բավարարման համար, այսինքն շատ քիչ։ Եթե ցանկանում եք շատ փող վաստակել, ուրեմն մեծ պահանջմունքներ ունեցեք։

 

money

Մանկուց լսած փողի մասին արտահայտությունները մտնում են մարդու ենթագիտակցության մեջ եւ ձեւավորում փողի հանդեպ նրա բացասական վերաբերմունքը։

Օրինակ շատերն են լսել հետեւյալ արտահայտությունները.
«Փողը միշտ չի հերիքում»
«Փողն ամենակարեւոր բանը չէ»
«Քեզ փող պետք չէ»
«Փողը կարելի է աշխատել միայն ծանր աշխատանքով»
«Փողը փչացնում է մարդկանց»
«Արդար ճանապարհով շատ փող չես աշխատի»
«Փողը ձեռքի կեղտ է»
«Որքան շատ փող, այնքան շատ խնդիր»
«Ամեն ինչի դիմաց պետք է վճարել»

 

dollars gaga
Այս եւ այլ նմանատիպ արտահայտությունները փչացնում են փողի հանդեպ վերաբերմունքը եւ ազդում մարդու հետագա ճակատագրի վրա։
Պետք է շատ ուշադիր հետեւել փողի մասին արված սեփական արտահայտություններին եւ այն վաստակելու հնարավորություններին, քանի որ յուրաքանչյուր արտահայտություն, եթե այն անգամ կատակով ենք արտասանում, ձեւավորում է մեր աշխարհայացքը։

Ուշադիր եղեք փողի մասին ձեր դատողություններում, թույլ մի տվեք, որ փողի մասին վատ մտքերը տիրապետեն ձեզ եւ կզգաք, թե ինչպես են դրանք գալիս դեպի ձեզ։

image001_614

ՄԱՆՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ԽՆԴԻՐԸ

Փողն ասես էներգիա լինի, որը տրվում է նրան, ով ցանկանում է։ Մարդ ունենում է այնքան փող, որքան ցանկանում է։ Պատկերացրեք, որ Տիեզերքը ցանկությունների մի մեծ մեքենա է, որն իրականացնում է այն, ինչ ցանկանում եք. տալիս է էներգիա, ուժ, ոգեշնչվածություն, աշխատունակություն, ինքնավստահություն եւ այլ հոգեբանական ռեսուրսներ հենց այնքան, որքան պետք է , որպեսզի հասնեք ձեր երազանքին։

Ցանկանում եք նոր հագուստ—խնդրեմ, ձեզ կտրվի այնքան գումար, որքան անհրաժեշտ է դրա համար, նոր սառնարա՞ն—կրկին նույնքան ռեսուրս կունենաք, նոր ավտոմեքենա՞—եւս նույնքան։

Պատկերացրեք մի հերթ, որում մարդիկ ստանում են ինչ-որ հեղուկ, մեկը ստանում է փոքր քանակությամբ, մյուսը մի ամբողջ դույլ, իսկ մեկ ուրիշը մի ամբողջ բակ եւ յուրաքանչյուրն այն տանում է տուն, որպեսզի  դատարկի տարրայի մեջ։ Իհարկե, հարցը  միայն նրանում չէ, թե որքան է մեզ տրվել Տիեզերքի կողմից, այլ նաեւ այն, թե որքանն ենք մենք կարողանում հասցնել եւ չթափել։ Այստեղ խանգարում է վիրավորանքը, սպասումները, սխալ նպատակները, ձանձրույթը։

Այդ պատճառով էլ կարեւոր է կյանքի կոչել իսկապես արժեքավոր նպատակներ, այդ դեպքում էլ բավարար էներգիա կունենաք եւ երազանքներում համեստ չեք լինի։

Ինչ-ինչ, բայց երազանքների հարցում համեստությունը տեղին չէ։ Իհարկե, խոսելով երազանքների մասին, մենք խոսում ենք նաեւ գործողությունների մասին։ Հիմարը երազներում է հարստանում եւ եթե մարդ միայն ցանկանում է եւ չի գործում, ապա ոչնչի էլ չի հասնի։ Երազեք ավելիի մասին եւ կստանաք  անհրաժեշտ ամեն ինչ։ Գործեք շատ եւ  ձեր գործողությունների համար ուժ կստանաք։ Որքան էլ տարօրինակ հնչի, աշխարհը ձեզ գնահատում է ոչ թե նրա համար, թե «ԻՆՉ եք անում, այլ նրա համար, որ «ԱՆՈՒՄ ԵՔ»։

It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori